Մայիսի 29-ին ժամը 00.23-ին Կապան քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 339-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պահատար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում՝ «Մերսեդես» մակնիշի THF-80574 պետհամարանիշի վառելիքատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Գլանատակառը դատարկ է եղել և հրդեհ չի բռնկվել: Վարորդը՝ Իրանի Հանրապետության քաղաքացի, 1965 թ. ծնված ՀասանՖարշԹրաշը, ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու հայտնվել դժվարհասանելի տեղանքում:
Փրկարարների ուժերով տուժածը դուրս է բերվել ձորից և տեղափոխվել Քաջարանի հիվանդանոց:
Տուժել է Իրանի քաղաքացի Հասան Ֆարշ Թրաշը
Մայիսի 29-ին ժամը 00.23-ին Կապան քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 339-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պահատար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում՝ «Մերսեդես» մակնիշի THF-80574 պետհամարանիշի վառելիքատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Գլանատակառը դատարկ է եղել և հրդեհ չի բռնկվել: Վարորդը՝ Իրանի Հանրապետության քաղաքացի, 1965 թ. ծնված Հասան Ֆարշ Թրաշը, ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու հայտնվել դժվարհասանելի տեղանքում:
Փրկարարների ուժերով տուժածը դուրս է բերվել ձորից և տեղափոխվել Քաջարանի հիվանդանոց:
Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը ծանր է:
ԱԻՎ լրատվական ծառայություն