Լրահոս

29.05.2009 16:10


Վայոց ձորում ջրերը բարձրացել են

Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 27-ի առավոտյան վերսկսվել են մարզի Շա­տին գյուղում իրականացվող ջրահեռացման աշխատանքները:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Շատինի գյուղապետարանին հարակից թաղամասում գրունտային ջրերի բարձրացման հետևանքով ջրալցվել էին տեղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, ինչպես նաև տների նկուղներ ու օժանդակ շինություններ:

Իրականացվել են նաև հետազոտական աշխատանքներ:

Մայիսի 27-ին, ժամը 10.15-ին նույն մարզից ահազանգ է ստացվել նաև, որ Արփա գետի ջրերի բարձրացման հետևանքով ջրածածկվել են Արփի գյուղի 2-ից 2,5 հա ընդհանուր մակերեսով ցանքատարածքներ ու խոտհարք:

ԱԻՎ լրատվական ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը