Վարդան Օսկանյանի հետ կապված իր տեսակետները ներկայացնելու համար «Ցպահանջ արդարադատություն» հոդվածը Նիկոլ Փաշինյանն սկսել է Ավետարանից մեջբերումներ անելով։ Հետաքրքրական է, որ այդ ոճով իր ելույթներն ու հոդվածները սիրում էր կառուցել նաև փրկչի դերակատարմամբ հանդես եկող Արտաշես Գեղամյանը։ Հիմա, ՀՀԿ–ի ցուցակում հայտնվելուց հետո, «Ազգային միաբանության» առաջնորդն ավելի բնական վիճակի մեջ է հայտնվել և արդեն աշխարհիկ բնույթի տեքստեր է մեջբերում իր խոսքի մեջ։
Աստծո անունը հաճախ է սիրում տալ նաև բացահայտորեն Սերժ Սարգսյանի կողմից խաղացող Արամ Զավենի Սարգսյանը, ով քաղաքական առումով առնվազն երեք անգամ ուրացել է իր եղբորը՝ Վազգեն Սարգսյանին։ «Հանրապետության» ղեկավարի մոտ Աստծո անունը տալու հաճախականությունն ուղիղ համեմատական է նրա երկրային մեղքերի ավելացմանը։
Դե, իսկ բարեպաշտությունից և հոգևոր թեմաներից խոսող Տիգրան Սարգսյանի իրական կերպարի մասին ժողովրդի մեծ մասը հասցրել է կարծիք կազմել։
Իշխանական քարոզչամեքենան անհաջող փորձեր է անում Սերժ Սարգսյանին աստվածավախի և հոգևոր կյանքով ապրող մարդու իմիջի մեջ մտցնելու համար, հետո ի՞նչ։ Հեռուստախցիկների առջև ցուցադրաբար խաչակնքվելն ու մոմ վառելը դեռևս քրիստոնեավայել կյանքով ապրելու վկայություն չէ, մանավանդ երբ մեր փոքր երկրում բոլորը գիտեն, թե ով ով է։
Զարմանալի «պատահականությամբ» բոլոր այս մարդիկ հիմա նույն գործով են զբաղված։ Այս պահին նրանց թիրախը Վարդան Օսկանյանն է, իսկ նպատակը՝ ՀՀԿ ղեկավարի հնարավոր մրցակիցներին խաղից հանելը։ Ամեն մեկն իր տեղում նպաստում է Սերժ Սարգսյանի վերարտադրությանը։ Մեկը դա անում է ի պաշտոնե, մյուսը՝ որպես կցորդ, իսկ երրորդը՝ ընդդիմադիր դիրքերից։
Աստծո և մամոնայի արանքում

Կորյուն Մանուկյան