Լրահոս

29.05.2009 20:45


Հունիսի 2-ին հրավիրվում է ԱԺ արտահերթ նիստ

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2009թ. հունիսի 2-ին ժ. 1200-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով՝
1. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
2. Միջազգային պայմանագրի վավերացում. «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր ( 20-ը մայիսի 2009թ., ք. Մոսկվա),
3. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում)։

Այս խորագրի վերջին նյութերը