Լրահոս

30.05.2009 09:59


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մայիսի 29-ին  ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը