Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությունը ևս մեկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան տեղական ժամանակով ժամը 18։12-ին ևս մեկ հրթիռ է փորձարկել։ Սա Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության՝ մայիսի 25-ի միջուկային փորձարկումից հետո արձակված արդեն 5-րդ հրթին է։ Ավելի վաղ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավարները հայտարարել էին, որ տեղի չեն տա միջազգային ճնշումներին։
ԿԺԴՀ-ի ներկայացուցչը Կորեայի կենտրոնական հեռուստատեսային գործակալության եթերով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառելու մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հռչակագրի դեմ ուղղված իր ելույթում ասել է. «Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կշարունակի սադրանքները, ի պատասխան՝ մենք անխուսափելիորեն կձեռնարկենք մեր հետագա ինքնապաշտպանական քայլերը»։
Ենթադրվում է, որ մայիսի 25-ի միջուկային փորձարկումն իրականացվել է Հյուսիսային Կորեայի Կիլչժու քաղաքի հյուսիս-արևելքում։ Այդ մարզում գրանցվել է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է փորձարկման վայրից 10 կմ հեռավորության վրա։