Լիբանանում գործող ՍԴՀԿ–ն, ՀՅԴ–ն և ՌԱԿ–ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 25-ին լիբանանահայերը պատրաստվում են բողոքի գործողություն իրականացնել ընդդեմ Լիբանան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցելության։
Այդ կապակցությամբ Լիբանանում գործող հայ ավանդական երեք՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Հայ հեղափոխական դաշնակցություն և Ռամկավար ազատական կուսակցությունները հանդես են եկել լիբանանահայ համայնքին ուղղված կոչով, որում մասնավորապես ասված է.
«Պահանջատե՛ր Հայորդի.
Միջինարևելյան պետությունների մեջ թրքական թափանցումը կսպառնա արաբական աշխարհի ազգային էության, ինքնության, մշակութային ու պատմական յուրահատկությունների գոյության: Արաբական աշխարհը կմոռնա, որ հայ ժողովուրդի նման ընդամենը հարյուր տարի առաջ կգտնվեր օսմանյան բռնատիրության լուծի տակ և միայն իր զավակների հերոսական սխրագործություններով ձերբազատվեց այդ տիրապետությունից: Զարթոնք ապրող արաբական ազգայնականությունը դրսևորվեց արաբ ժողովուրդների ազատ ինքնորոշման արտահայտությամբ: Այսօրվա Թուրքիան օսմանյան ոճրապարտ, ցեղասպան իշխանությունների ժառանգորդն է: Երևութապես որքան էլ փորձի ծածկել իր դիմագիծը, խորքով միևնույն ոճրագործ պետությունն է՝ Իսրայելի ռազմավարական դաշնակիցը:
Արդ, մասնակցի՛ր 2010-ի հինգշաբթի՝ նոյեմբերի 25-ին, կեսօրին՝ ժամը 1։00-ին, Նահատակաց հրապարակում հայ քաղաքական երեք կուսակցությունների և լիբանանահայ երեք համայնքների հովանավորությամբ տեղի ունենալիք բողոքի հավաքին և արտահայտիր Էրդողանի՝ Լիբանան կատարած այցելության դեմ քո ընդվզումը»:

7or.am