Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագիրը, որը խիստ քննադատության ենթարկվեց ընդդիմախոսների կողմից, ԱԺ–ում ընդունվեց ՀՀԿ+ՕԵԿ քանակային մեծամասնության շնորհիվ։
Իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունների պատգամավորներն ու կառավարության անդամները չկարողացան որևէ լուրջ հակափաստարկով պատասխանել կառավարության ծրագիրը չընդունողներին, բայց այն անցավ զուտ գլխաքանակային կամ «կոճակային» մեծամասնության քվեարկության միջոցով։
Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» դեմ էին ծրագրին ու հիմնավորում էին իրենց դիրքորոշումը, սակայն դա չխանգարեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 75 ձայն ստանա։ Այդպիսով՝ հերթական անգամ երևաց Հայաստանում հաստատված քաղաքական մենաշնորհի կործանարար բնույթը։ Ստացվում է, որ եթե վարչապետն ու իր թիմակիցները Անդերսենի կամ Թումանյանի հեքիաթների ժողովածուն կամ գավառական թամադայի կենացների «շպարգալկան» բերեին օրենսդիր մարմին (մոտավորապես այդպես էլ արվել էր), ապա միևնույն է՝ այդ «ծրագիրն» անցնելու էր։ Հետևաբար ակնկալել, թե խորհրդարանական քննարկումներն ինչ–որ բան են փոխելու մեր կյանքում, ռոմանտիզմ է։ Հետևաբար՝ իրական փոփոխությունների հասնելու համար պետք է ջարդել այդ քաղաքական մենաշնորհը, որը պատճառ է դառնում տնտեսական մենաշնորհի, հասարակական հարաբերությունների ձևախեղման և բարքերի անկման։
ԱԺ վերջին «ընտրությունների» ժամանակ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը հասարակությանն ու քաղաքական ուժերին ակամայից ցույց են տվել փոփոխությունների ճանապարհային քարտեզը՝ մարդկանց մղելով դեպի հեղափոխական զարգացումներ, առանց որոնց հնարավոր չէ դրական արդյունքներ ակնկալել։
Գալիք նախագահական ընտրությունները պետք է պատեհ առիթ դառնան քաղաքական մենաշնորհի վերացման և իշխանության ճյուղերի միջև զսպումների ու հակակշիռների մեխանիզմի ստեղծման համար։ Այդ ամենի այլընտրանքն են լինելու լճացած քաղաքական դաշտը, գերկենտրոնացված տնտեսական համակարգն ու Հայաստանի թուլացումը։ Սերժ Սարգսյանը մեզ առաջարկում է ընտրություն կատարել հեղափոխության և պարտության միջև։ Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց պլանների մեջ, համոզված եմ, պարտությունը չի մտնում։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Ինչպես հայտնի է, ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը, շրջիկ խմբերով, ուռճացված ցուցակով, մուրաբայով–բանով, համամասնորեն ստացել էին 49 տոկոսի չափ, իսկ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»՝51%:
Կառավարության ծրագիրը չնայած անցկացրին, բայց ինչպես ճիշտ նկատեց ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանը, այն քաղաքական առումով լեգիտիմ չէ, քանզի անգամ կեղծված ընտրություններով մայիսի 6–ին համամասնականով 50 տոկոսից ավելի հավաքած ուժերը դեմ են քվեարկել դրան։ Այնպես որ, կառավարության այս ծրագիրը նույնքան ոչ լեգիտիմ չէ, որքան իշխանության ձայների քանակը։
Քաղաքական մենաշնորհի հետևանքները
Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագիրը, որը խիստ քննադատության ենթարկվեց ընդդիմախոսների կողմից, ԱԺ–ում ընդունվեց ՀՀԿ+ՕԵԿ քանակային մեծամասնության շնորհիվ։
Իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունների պատգամավորներն ու կառավարության անդամները չկարողացան որևէ լուրջ հակափաստարկով պատասխանել կառավարության ծրագիրը չընդունողներին, բայց այն անցավ զուտ գլխաքանակային կամ «կոճակային» մեծամասնության քվեարկության միջոցով։
Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» դեմ էին ծրագրին ու հիմնավորում էին իրենց դիրքորոշումը, սակայն դա չխանգարեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 75 ձայն ստանա։ Այդպիսով՝ հերթական անգամ երևաց Հայաստանում հաստատված քաղաքական մենաշնորհի կործանարար բնույթը։ Ստացվում է, որ եթե վարչապետն ու իր թիմակիցները Անդերսենի կամ Թումանյանի հեքիաթների ժողովածուն կամ գավառական թամադայի կենացների «շպարգալկան» բերեին օրենսդիր մարմին (մոտավորապես այդպես էլ արվել էր), ապա միևնույն է՝ այդ «ծրագիրն» անցնելու էր։ Հետևաբար ակնկալել, թե խորհրդարանական քննարկումներն ինչ–որ բան են փոխելու մեր կյանքում, ռոմանտիզմ է։ Հետևաբար՝ իրական փոփոխությունների հասնելու համար պետք է ջարդել այդ քաղաքական մենաշնորհը, որը պատճառ է դառնում տնտեսական մենաշնորհի, հասարակական հարաբերությունների ձևախեղման և բարքերի անկման։
ԱԺ վերջին «ընտրությունների» ժամանակ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը հասարակությանն ու քաղաքական ուժերին ակամայից ցույց են տվել փոփոխությունների ճանապարհային քարտեզը՝ մարդկանց մղելով դեպի հեղափոխական զարգացումներ, առանց որոնց հնարավոր չէ դրական արդյունքներ ակնկալել։
Գալիք նախագահական ընտրությունները պետք է պատեհ առիթ դառնան քաղաքական մենաշնորհի վերացման և իշխանության ճյուղերի միջև զսպումների ու հակակշիռների մեխանիզմի ստեղծման համար։ Այդ ամենի այլընտրանքն են լինելու լճացած քաղաքական դաշտը, գերկենտրոնացված տնտեսական համակարգն ու Հայաստանի թուլացումը։ Սերժ Սարգսյանը մեզ առաջարկում է ընտրություն կատարել հեղափոխության և պարտության միջև։ Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց պլանների մեջ, համոզված եմ, պարտությունը չի մտնում։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Ինչպես հայտնի է, ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը, շրջիկ խմբերով, ուռճացված ցուցակով, մուրաբայով–բանով, համամասնորեն ստացել էին 49 տոկոսի չափ, իսկ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»՝ 51%: