Արդեն 3 տարի է, ինչ գրական ստեղծագործությունների համար ՀՀ նախագահի մրցանակ է շնորհվում 18-25 տարեկան երիտասարդ գրողներին։ Այս տարի մրցանակը ոչ ոքի չի հասել։
-Հայասատնում տրվող մրցանակները հիմնական դառնում են գզվռտոցի, նախանձի, մի տարօրինակ երևույթի կռվախնձոր։ Իսկ դրսի մրցանակներն ընդհանրապես փորձում են մերժել։ Եթե իրենց թիմից չես, դառնում ես ոմանց, պաշտոնյաների աչքի գրողը,-«Հայելի» ակումբում ասել է գրող Վահե Արսենը։
Գրաքննադատ Հասմիկ Հակոբյանն էլ կարծում է, որ հնարավոր է՝ այս տարի մասնակիցներից ոչ ոք չի համապատասխանել չափանիշներին, և այդ պատճառով մրցանակը չի տրվել ոչ ոքի։
-Որևէ մեկս մրցանակային հանձնաժողովում չի եղել և չի կարող ասել, թե ի՞նչ մթնոլորտ է այնտեղ տիրել։ Հարցն այն է, որ եղած մասնակիցներից միշտ էլ կարելի գտնել լավագույնին, բայց արդյոք դա՞ է լավագույնը,-ասել է նա։
Արձակագիր, դերասան Հովհաննես Թեքգյոզյանը հակադարձել է, թե արդյո՞ք նախորդ տարվա մրցանակակիրները արժանի՞ էին այդ պարգևին։
-Ես ընդհանրապես կարծում եմ, որ գրականության ամենամեծ մրցանակը հենց գրականությունն է, և պետք է ուղղակի չդառնալ այդ մրցանակների գերին,-ասել է նա։
Ո՞ւմն է նախագահի մրցանակը