Օսկանյանի մասին Փաշինյանի գնահատականը Արզումանյանն էմոցիոնալ է համարում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված ԱԱԾ–ի մեղադրանքի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը էմոցիոնալ գնահատական է համարում։
–Կարծում եմ՝ պետք է առաջնորդվել քաղաքական գնահատականներով,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Արզումանյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր.
«Եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ես կողմ եմ քվեարկելու։ Կողմ եմ քվեարկելու ոչ թե մասնավոր ընկերության ավտոմեքենան «գողականով» փաստացի քցած եւ այդ ավտոմեքենայով շրջող դատախազի բերած թղթերին, այլ հաստատելու եմ իմ անձնական մեղադրանքը, կայացնելու եմիմ անձնական դատավճիռը, որպես մի մարդ, որ 2008 թվականի Մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարթակին: ... Այդպես վարվելու եմ, նույնիսկ եթե համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է»։
Նման գնահատականին ի պատասխան՝ Արզումանյանն ընդգծում է, որ անմեղության կանխավարկածը չպետք է խախտել։
–Ընդհանրապես կա անմեղության կանխավարկած, և դա ամրագրված է մեր Սահմանադրությամբ։ Ես գործի հանգամանքներին ծանոթ չեմ, չեմ կարող գնահատական տալ։ Կարող եմ ասել, որ որոշակի քաղաքական ենթատեքստ այնուամենայնիվ տեսնում եմ։ Ինչ վերաբերում է Օսկանյանի պատասխանատվությանը մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, դա առանձի՛ն թեմա է, որի համար պետք է լրացուցիչ հետաքննություն լինի, և գնահատականներ տրվեն,–նշել է Ա. Արզումանյանը։
Օսկանյանի մասին Փաշինյանի գնահատականը Արզումանյանն էմոցիոնալ է համարում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված ԱԱԾ–ի մեղադրանքի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը էմոցիոնալ գնահատական է համարում։
–Կարծում եմ՝ պետք է առաջնորդվել քաղաքական գնահատականներով,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Արզումանյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր.
«Եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ես կողմ եմ քվեարկելու։ Կողմ եմ քվեարկելու ոչ թե մասնավոր ընկերության ավտոմեքենան «գողականով» փաստացի քցած եւ այդ ավտոմեքենայով շրջող դատախազի բերած թղթերին, այլ հաստատելու եմ իմ անձնական մեղադրանքը, կայացնելու եմ իմ անձնական դատավճիռը, որպես մի մարդ, որ 2008 թվականի Մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարթակին: ... Այդպես վարվելու եմ, նույնիսկ եթե համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է»։

7or.am