ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարը չի սպասում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կսրվի
Վերջին տարիների իրադարձությունների տրամաբանությունն ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ընթանա թեժ փուլով։ Այդպիսի կարծիք է արտահայտել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Բորդյուժան դժվարացել է պատասխանել այն հարցին, թե Արագ արձագանքման հավաքական ուժերը, որոնք ծրագրում են ստեղծել ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես կարձագանքեն հակամարտության սրմանը Հայաստանի և Ադրբեջանի (որը ՀԱՊԿ-ի անդամ չէ) միջև։ «Ես չէի ցանկանա խոսել «ինչ կլինի, եթե»-ի տրամաբանությամբ։ Սա շատ զգայուն հարց է»,- նկատել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ ցանկացած անզգույշ արտահայտություն կարող է զգացմունքների փոթորիկ բարձրացնել և խանգարել խաղաղ կարգավորման գործընթացին։ Ինչպես ընդգծել է Բորդյուժան, ՀԱՊԿ-ն իր անդամ երկրների անվտանգությունն ապահովելու համար է ստեղծված, և նրանցից մեկի, այլ ոչ թե Արագ արձագանքման հավաքական ուժերի դեմ ագրեսիայի գործադրման դեպքում, նա օգնության կհասնի։
«Նախևառաջ փորձում ենք օգնել քաղաքական միջոցներով։ Եթե չի ստացվի, և զինված կազմավորումների ուժերով ագրեսիայի գործողություն կիրականացվի, որը կսպառնա ՀԱՊԿ անդամ երկրների տարածքային ամբորղջականությանը, ապա գործի կդրվեն բոլոր հնարավորությունները, որպեսզի պաշտպանենք դաշնակցին»։