Աշխատանքային խորհրդակցություն՝ ընդունելության քննությունների կազմակերպման վերաբերյալ
Ընդունելության քննությունների կազմակերպման վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել' ՀՀ մարզպետների և կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է ընդունելության քննությունները պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու կարևորությունը, և ասել, որ այդ գործընթացում տարեցտարի գրանցվող առաջընթացը նաև նման խորհրդակցությունների արդյունք է:
Ձևակերպելով այս տարվա քննական գործընթացից իր հիմնական ակնկալիքը' երկրի ղեկավարն ասել է. ընդունելության գործընթացն իր կազմակերպչական մակարդակով պետք է ավելի լավը լինի, քան նախորդ տարվանն էր, "քննությունների արդյունքում բուհեր պետք է ընդունվեն իրականում լավագույն և արժանի դիմորդները, գործընթացից պետք է դուրս գանք դասեր քաղած և հաջորդ տարվա համար պետք է առաջարկել ընդունելության էլ ավելի կատարելագործված մեխանիզմներ":
Սերժ Սարգսյանն քննական գործընթացում առանձնացրել է երեք կողմ' կառավարությունը' ի դեմս կրթության և գիտության նախարարության, մարզպետարանները և վերակսկող մարմինները:
Նախագահն ասել է, որ կրթության և գիտության նախարարությունից ակնկալում է քննական գործընթացը կազմակերպել ընդունելության կանոնակարգի և ընդունելության քննությունների ընթացակարգի տառին համապատասխան, իր լիազորությունների շրջանակում վերահսկել այդ գործընթացն, ինչպես նաև ապահովել միասնական-ավարտական քննական գործընթացի թափանցիկությունը և տեղեկատվության մատչելիությունը:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ մարզպետներից ակնկալում է կազմակերպչական, այդ թվում նաև' տեխնիկական աջակցություն քննական կենտրոններին, քննական կենտրոնների շուրջը հանգիստ, հանդարտ մթնոլորտի ապահովում, ինչպես նաև քննական գործընթացին որևէ միջամտության, այդ թվում նաև' անձնական բացառում:
Երկրի ղեկավարը կրթության և գիտության նախարարից պահանջել է հաստատակամություն և սկզբունքայնություն: Նա նաև հանձնարարել է համապատասխան մարմիններին մշտական վերահսկողություն իրականացնել գործընթացի նկատմամբ:
Մարզպետները և կրթության ոլորտի պատասխանատուները Նախագահին զեկուցել են, որ կազմակերպչական և նախապատրաստական բոլոր խնդիրները լուծված են և համակարգը պատրաստ է քննական գործընթացին: