Սերժ Սարգսյան. «ԼՂ–ի շուրջ ձևավորված իրավիճակը շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի անվտանգությանը»
Այս օրերին Հայաստանում գտնվող Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ ասուլիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու իր ավստրիացի գործընկերը պատասխանել են լրագրողների հարցերին։
–Լեռնային Ղարաբաղի շուրջ ձևավորված իրավիճակը շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի անվտանգությանը: Հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ այլընտրանք չկա,–հայտարարել է ՀՀ նախագահը՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ավստրիացի լրագրողի հարցին։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի քաղաքականությունը, ռազմատենչ հայտարարությունները և անհիմն ինքնավստահությունը լարվածություն են ստեղծում ինչպես Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում, այնպես էլ հայ–ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով վերջին մի քանի շաբաթում ադրբեջանական սադրանքների հետևանքով երիտասարդ զինծառայողներ են զոհվել։
Սարգսյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքների հիման վրա` ուժի ու սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և պետությունների տարածքային ամբողջականության պահպանում.
–Մենք պատրաստ ենք այս սկզբունքների հիման վրա շարժվել առաջ, և ինչքան շուտ կարգավորվի հարցը, այնքան մենք ուրախ կլինենք։ Խնդրի շուտափույտ կարգավորումը բխում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների շահերից։
Միաժամանակ ՀՀ նախագահն ավելացրել է, որ Ադրբեջանը սոսկ խոսքի մակարդակի վրա է ընդունում բոլոր 3 սկզբունքները, իսկ գործնականում առաջնորդվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքով՝ արհամարհելով ուժի ու սպառնալիքի չկիրառման ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները։