Որո՞նք կարող են լինել Սերժ Սարգսյանի պարտության պատճառները 2013–ին
Ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիայի կիրառման արդյունքում ՀՀԿ–ն ԱԺ–ում հսկիչ փաթեթ ունեցավ։ Թվում է, թե այդպիսով Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ ամրության զգալի պաշար ձեռք բերեց, սակայն իրականությունը մի փոքր այլ է։
Համասերժական մոբիլիզացիա
Այո՛, ՀՀԿ ղեկավարին հաջողվեց բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում, բայց նա հասկանում է, որ այդ մեծամասնությունը շատ հարաբերական է, և նախագահական ընտրությունների ժամանակ ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ։ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցության կազմերում «առնետավազքի» բազմակի չեմպիոններ կան, այնպես որ այսօրվա մեծամասնությունը վաղը կարող է դառնալ փոքրաթիվ խմբակ։
Նախագահական ընտրություններում այլ տրամաբանություն և այլ մոտիվացիա է գործում թե՛ ընտրողների, թե՛ քաղաքական ուժերի մոտ։ Դա է պատճառը, որ Բաղրամյան 26–ում լրջորեն անհանգստացած են այն միտումներից, որոնք վերջին շրջանում նկատվում են քաղաքական դաշտում, և դա է նաև պատճառը, որ ծախու մամուլը, վարձկան վերլուծաբանները, «Ժառանգության» տարբեր անդամները, «քաղաքացիական ակտիվիստները», ֆեյսբուքային «դհոլները»,արամզավենիչներն ու Նիկոլ Փաշինյանը տարբեր կոդերով աշխատում են ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի, ինչպես նաև ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայի դեմ։
Սերժ Սարգսյանը, փաստորեն, կրակում է իր վերջին փամփուշտները։
Ի՞նչ հաջողվեց և ի՞նչ չհաջողվեց Սերժ Սարգսյանին
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սարգսյանը թվային առումով ցանկալի արդյունքի հասավ ու կարողացավ վարչապետ վերանշանակել տնտեսության գերկենտրոնացման գործիք հանդիսացող Տիգրան Սարգսյանին։ Ավելին անել չհաջողվեց։
Սերժ Սարգսյանին չհաջողվեց լուծել ամենակարևոր խնդիրը, այն է՝ պառակտել ընդդիմադիր դաշտը և գեղամյանատիպ թեկնածու աճեցնել՝ որպես գալիք նախագահական ընտրությունների ժամանակ իշխանական թեկնածուի «մրցակից»։ Այլ կերպ ասած՝ իշխանությանը չհաջողվեց «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը վերացնել և ընդդիմադիր դաշտի լիդեր նշանակել։
Որքան էլ նախագահական նստավայրից և Հանրապետության հրապարակից աջակցեցին «Ժառանգությանը» և փչեցին Րաֆֆի Հովհաննիսյանի «փուչիկը», մայիսի 6–ին արձանագրվեց այլ արդյունք։
«Ժառանգությունը» չկարողացավ կատարել իշխանություններին անհրաժեշտ ծրագիր մաքսիմումը՝ ՀԱԿ–ից շատ ձայներ հավաքելը և փողոցի լիդեր հռչակվելը, իսկ ծրագիր մինիմումն էլ (ԲՀԿ–ի և միասնական շտաբի դեմ հանդես գալը)էական ազդեցություն չթողեց, քանզի ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն համատեղ հավաքեցին ավելի քան 640հազ իրական քվե և մոտ հինգ տասնյակ պատգամավորով ներկայացված են 5–րդ գումարման ԱԺ–ում։ Այսպիսով՝ «Ժառանգություն» նախագիծը ձախողվեց, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս չի կարող կառավարելի «սպարինգ–պարտնյորի» դեր կատարել. հինգտոկոսանոցՐաֆֆին չի ձգում այդ դերին։
Րաֆֆիի անհաջողության մատնվելուց հետո իշխանությունները ճարահատյալ խաղի մեջ մտցրեցին Արամ Զավենի Սարգսյանին, սակայն նա այնքան վաղուց բացահայտված «ական» է և այնքան թույլ ֆիգուր, որ ավելի լավ է՝ Բաղրամյան 26–ում շարունակեն Րաֆֆի խաղացնել։
Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա նույնպես չի ձգում հարթակի լիդերի դերին։ Առավելագույնը, որ առայժմ ՀԱԿ անդամ հանդիսացող Փաշինյանը կկարողանա իրականացնել, այդ կառույցում պառակտում մտցնելն է, սակայն կյանքը ցույց տվեց, որ Կոնգրեսի շարքերի մեծ մասը բավական առողջ կերպով հակադարձեց իշխանությանը ձեռնտու քայլերին և այդպիսով տապալեց «սպեցօպերացիան»։
Փաշինյանի հակաօսկանյանական (իմա՝ սերժամետ) գիծն ընդամենը ցույց տվեց, որ նրա ու Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Արտաշես Գեղամյանի, Տիգրան Սարգսյանի տեսակետներն այդ հարցում նույնն են, և հետևաբար՝ շահերի համընկնում կա։ Թե որքա՞ն կխորանա կամ կխորանա՞ արդյոք իշխանության սերժսարգսյանական թևի և Նիկոլ Փաշինյանի «սինխրոնիզացիան», պարզ կդառնա շատ շուտով։ Մեկ բան ակնհայտ է. ոչ ստանդարտ արդարադատություն իրականացնելու և քաղաքական նպատակահարմարությամբ գործելու հարցում «Հայկական ժամանակի» ղեկավարի և իշխանության մոտեցումները նույնն են։
Նախորդ և գալիք նախագահական ընտրությունների համեմատական բնութագրերը
2008–ին Լևոն Տեր–Պետրոսյանն ընդդիմադիր դաշտի ֆավորիտ թեկնածուն էր, սակայն նրան չհաջողվեց ձևավորել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափ։ Ճիշտ է, բազմաթիվ քաղաքական ուժեր և հասարակական գործիչներ պաշտպանում էին առաջին նախագահին, բայց դա ամենևին չէր նշանակում, թե հասարակական լայն զանգվածները Տեր–Պետրոսյանի կողքին էին։ Չմոռանանք, որ Արթուր Բաղդասարյանը և Վահան Հովհաննիսյանը մեծ թվով ձայներ հավաքեցին։ Բաղդասարյանի ունեցած ձայները շատ քիչ էին զիջում Տեր–Պետրոսյանի ստացած քվեին։
Թողնենք այն հարցը, որ ՕԵԿ առաջնորդը հետո դարձավ ԱԽՔ։ Փաստն այն է, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Տեր–Պետրոսյանին չհաջողվեց քաղաքական ու հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել, մինչդեռ իշխանական ճամբարում առկա էր համախմբվածություն, միասնաբար գործելու պատրաստակամություն։ Այն օրերին պետական ապարատը ճաքեր չուներ, իսկ ուժայինները ենթարկվում էին ղեկավարությանը։ Պետական կառավարման համակարգը ներկայացնող առանձին անհատների ընդդիմադիր վարքագիծը եղանակ չէր կարող փոխել։
Տեր–Պետրոսյանին հաջողվեց գրեթե զրոյական վիճակից հսկայական ալիք բարձրացնել, բայց դա, ինչպես փորձը ցույց տվեց, բավարար չէր միասնաբար գործող ուժային, վարչական, տեղեկատվական, կրիմինալ, ֆինանսական ռեսուրսների տիրապետող իշխանության դեմ հաղթանակ տանելու համար։
Այսպիսով, 2008թ. իշխանական թիմը գործում էր միասնական, իսկ ընդդիմադիր դաշտում առկա էր լուրջ պառակտվածություն։
Ճիշտ հակառակ պատկերն է 2013–ի նախագահական ընտրությունների նախաշեմին։ Իշխանական մոնոլիտը լրջագույն ճաքեր է տվել։ ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը շեշտակի հարված էր սերժսարգսյանական իշխանությանը։ Պառակտվածություն կա նաև բուն ՀՀԿ–ի ներսում և իշխանության տարբեր թևերի միջև։ Փոխարենն ընդդիմադիր դաշտում նկատվում են կոնսոլիդացիայի տանող զարգացումներ և «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի ամրապնդում։ Կառավարության ծրագրի դեմ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի միասնաբար հանդես գալը հերթական անգամ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը գործնականում մենակ է մնացել կամ, ավելի ճիշտ, մնացել է ՕԵԿ–ի հույսին։ Անգամ «ժառանգությունն» է դեմքը փրկելու համար դեմ քվեարկում Տիգրան Սարգսյանի ծրագրին։
Անցնենք առաջ։
Ի տարբերություն 2008–ի՝ Սերժ Սարգսյանի համար պոտենցիալ ԱԽՔ–ացու հիմա չկա. բոլորը «խուրդվել» են, իսկ Րաֆֆին էլ, ինչպես նշեցի, մայիսի 6–ից հետո խաղից դուրս է մնացել։
Սարգսյանն այժմ չունի նաև գեղամյանացու։ Բոլորը վաղուց բացահայտված են, և բացի այդ՝ որևէ մեկը չունի Արտաշես Մամիկոնիչի դերասանական տաղանդն ու կատարողական վարպետությունը։ Արամզավենիչները կարող են իշխանական կայքերին կամ հեռուստատեսությանը հարցազրույցներ տալ և հոդվածներ հրապարակել, բայց դրանով Սերժի դարդին դարման չես անի։
Ակնհայտ է, որ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն, առավել քան երբևէ, դատապարտված են համագործակցելու։ Սա է, որ հունից հանում է Սերժ Սարգսյանին, ու նա տարատեսակ հաճախորդների միջոցով փորձում է նախ վարկաբեկել նշյալ ուժերին ու թույլ չտալ կոնսոլիդացիա, ապա նաև ճնշումներ բանեցնել (Վարդան Օսկանյանի «գործը» ասվածի վառ ապացույցներից է)։ Սակայն ինչպես ցույց տվեց Լևոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքային ելույթը, իշխանության ջանքերը զուր են, և «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» ծրագիրը կյանքի կոչվելու մեծ շանսեր ունի։
Հայաստանի ապագայով մտահոգ ուժերին մնում է միայն ձերբազատվել որոշ կոմպլեքսներից, կատարել ռացիոնալ հաշվարկ և ժողովրդին պատրաստել զանգվածային գործողությունների։
Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, և դա զուտ իշխանափոխության հարց չէ։ Հայաստանի անվտանգությունն ու մեր քաղաքացիների բարեկեցիկ ապրելու իրավունքն ավելի վեր են, քան թուրքմենբաշիացման երազանքներով ապրող մարդկանց նեղ խմբի հավակնությունները։
Որո՞նք կարող են լինել Սերժ Սարգսյանի պարտության պատճառները 2013–ին
Ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիայի կիրառման արդյունքում ՀՀԿ–ն ԱԺ–ում հսկիչ փաթեթ ունեցավ։ Թվում է, թե այդպիսով Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ ամրության զգալի պաշար ձեռք բերեց, սակայն իրականությունը մի փոքր այլ է։
Համասերժական մոբիլիզացիա
Այո՛, ՀՀԿ ղեկավարին հաջողվեց բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում, բայց նա հասկանում է, որ այդ մեծամասնությունը շատ հարաբերական է, և նախագահական ընտրությունների ժամանակ ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ։ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցության կազմերում «առնետավազքի» բազմակի չեմպիոններ կան, այնպես որ այսօրվա մեծամասնությունը վաղը կարող է դառնալ փոքրաթիվ խմբակ։
Նախագահական ընտրություններում այլ տրամաբանություն և այլ մոտիվացիա է գործում թե՛ ընտրողների, թե՛ քաղաքական ուժերի մոտ։ Դա է պատճառը, որ Բաղրամյան 26–ում լրջորեն անհանգստացած են այն միտումներից, որոնք վերջին շրջանում նկատվում են քաղաքական դաշտում, և դա է նաև պատճառը, որ ծախու մամուլը, վարձկան վերլուծաբանները, «Ժառանգության» տարբեր անդամները, «քաղաքացիական ակտիվիստները», ֆեյսբուքային «դհոլները», արամզավենիչներն ու Նիկոլ Փաշինյանը տարբեր կոդերով աշխատում են ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի, ինչպես նաև ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայի դեմ։
Սերժ Սարգսյանը, փաստորեն, կրակում է իր վերջին փամփուշտները։
Ի՞նչ հաջողվեց և ի՞նչ չհաջողվեց Սերժ Սարգսյանին
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սարգսյանը թվային առումով ցանկալի արդյունքի հասավ ու կարողացավ վարչապետ վերանշանակել տնտեսության գերկենտրոնացման գործիք հանդիսացող Տիգրան Սարգսյանին։ Ավելին անել չհաջողվեց։
Սերժ Սարգսյանին չհաջողվեց լուծել ամենակարևոր խնդիրը, այն է՝ պառակտել ընդդիմադիր դաշտը և գեղամյանատիպ թեկնածու աճեցնել՝ որպես գալիք նախագահական ընտրությունների ժամանակ իշխանական թեկնածուի «մրցակից»։ Այլ կերպ ասած՝ իշխանությանը չհաջողվեց «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը վերացնել և ընդդիմադիր դաշտի լիդեր նշանակել։
Որքան էլ նախագահական նստավայրից և Հանրապետության հրապարակից աջակցեցին «Ժառանգությանը» և փչեցին Րաֆֆի Հովհաննիսյանի «փուչիկը», մայիսի 6–ին արձանագրվեց այլ արդյունք։
«Ժառանգությունը» չկարողացավ կատարել իշխանություններին անհրաժեշտ ծրագիր մաքսիմումը՝ ՀԱԿ–ից շատ ձայներ հավաքելը և փողոցի լիդեր հռչակվելը, իսկ ծրագիր մինիմումն էլ (ԲՀԿ–ի և միասնական շտաբի դեմ հանդես գալը) էական ազդեցություն չթողեց, քանզի ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն համատեղ հավաքեցին ավելի քան 640 հազ իրական քվե և մոտ հինգ տասնյակ պատգամավորով ներկայացված են 5–րդ գումարման ԱԺ–ում։ Այսպիսով՝ «Ժառանգություն» նախագիծը ձախողվեց, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս չի կարող կառավարելի «սպարինգ–պարտնյորի» դեր կատարել. հինգտոկոսանոց Րաֆֆին չի ձգում այդ դերին։
Րաֆֆիի անհաջողության մատնվելուց հետո իշխանությունները ճարահատյալ խաղի մեջ մտցրեցին Արամ Զավենի Սարգսյանին, սակայն նա այնքան վաղուց բացահայտված «ական» է և այնքան թույլ ֆիգուր, որ ավելի լավ է՝ Բաղրամյան 26–ում շարունակեն Րաֆֆի խաղացնել։
Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա նույնպես չի ձգում հարթակի լիդերի դերին։ Առավելագույնը, որ առայժմ ՀԱԿ անդամ հանդիսացող Փաշինյանը կկարողանա իրականացնել, այդ կառույցում պառակտում մտցնելն է, սակայն կյանքը ցույց տվեց, որ Կոնգրեսի շարքերի մեծ մասը բավական առողջ կերպով հակադարձեց իշխանությանը ձեռնտու քայլերին և այդպիսով տապալեց «սպեցօպերացիան»։
Փաշինյանի հակաօսկանյանական (իմա՝ սերժամետ) գիծն ընդամենը ցույց տվեց, որ նրա ու Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Արտաշես Գեղամյանի, Տիգրան Սարգսյանի տեսակետներն այդ հարցում նույնն են, և հետևաբար՝ շահերի համընկնում կա։ Թե որքա՞ն կխորանա կամ կխորանա՞ արդյոք իշխանության սերժսարգսյանական թևի և Նիկոլ Փաշինյանի «սինխրոնիզացիան», պարզ կդառնա շատ շուտով։ Մեկ բան ակնհայտ է. ոչ ստանդարտ արդարադատություն իրականացնելու և քաղաքական նպատակահարմարությամբ գործելու հարցում «Հայկական ժամանակի» ղեկավարի և իշխանության մոտեցումները նույնն են։
Նախորդ և գալիք նախագահական ընտրությունների համեմատական բնութագրերը
2008–ին Լևոն Տեր–Պետրոսյանն ընդդիմադիր դաշտի ֆավորիտ թեկնածուն էր, սակայն նրան չհաջողվեց ձևավորել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափ։ Ճիշտ է, բազմաթիվ քաղաքական ուժեր և հասարակական գործիչներ պաշտպանում էին առաջին նախագահին, բայց դա ամենևին չէր նշանակում, թե հասարակական լայն զանգվածները Տեր–Պետրոսյանի կողքին էին։ Չմոռանանք, որ Արթուր Բաղդասարյանը և Վահան Հովհաննիսյանը մեծ թվով ձայներ հավաքեցին։ Բաղդասարյանի ունեցած ձայները շատ քիչ էին զիջում Տեր–Պետրոսյանի ստացած քվեին։
Թողնենք այն հարցը, որ ՕԵԿ առաջնորդը հետո դարձավ ԱԽՔ։ Փաստն այն է, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Տեր–Պետրոսյանին չհաջողվեց քաղաքական ու հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել, մինչդեռ իշխանական ճամբարում առկա էր համախմբվածություն, միասնաբար գործելու պատրաստակամություն։ Այն օրերին պետական ապարատը ճաքեր չուներ, իսկ ուժայինները ենթարկվում էին ղեկավարությանը։ Պետական կառավարման համակարգը ներկայացնող առանձին անհատների ընդդիմադիր վարքագիծը եղանակ չէր կարող փոխել։
Տեր–Պետրոսյանին հաջողվեց գրեթե զրոյական վիճակից հսկայական ալիք բարձրացնել, բայց դա, ինչպես փորձը ցույց տվեց, բավարար չէր միասնաբար գործող ուժային, վարչական, տեղեկատվական, կրիմինալ, ֆինանսական ռեսուրսների տիրապետող իշխանության դեմ հաղթանակ տանելու համար։
Այսպիսով, 2008թ. իշխանական թիմը գործում էր միասնական, իսկ ընդդիմադիր դաշտում առկա էր լուրջ պառակտվածություն։
Ճիշտ հակառակ պատկերն է 2013–ի նախագահական ընտրությունների նախաշեմին։ Իշխանական մոնոլիտը լրջագույն ճաքեր է տվել։ ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը շեշտակի հարված էր սերժսարգսյանական իշխանությանը։ Պառակտվածություն կա նաև բուն ՀՀԿ–ի ներսում և իշխանության տարբեր թևերի միջև։ Փոխարենն ընդդիմադիր դաշտում նկատվում են կոնսոլիդացիայի տանող զարգացումներ և «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի ամրապնդում։ Կառավարության ծրագրի դեմ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի միասնաբար հանդես գալը հերթական անգամ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը գործնականում մենակ է մնացել կամ, ավելի ճիշտ, մնացել է ՕԵԿ–ի հույսին։ Անգամ «ժառանգությունն» է դեմքը փրկելու համար դեմ քվեարկում Տիգրան Սարգսյանի ծրագրին։
Անցնենք առաջ։
Ի տարբերություն 2008–ի՝ Սերժ Սարգսյանի համար պոտենցիալ ԱԽՔ–ացու հիմա չկա. բոլորը «խուրդվել» են, իսկ Րաֆֆին էլ, ինչպես նշեցի, մայիսի 6–ից հետո խաղից դուրս է մնացել։
Սարգսյանն այժմ չունի նաև գեղամյանացու։ Բոլորը վաղուց բացահայտված են, և բացի այդ՝ որևէ մեկը չունի Արտաշես Մամիկոնիչի դերասանական տաղանդն ու կատարողական վարպետությունը։ Արամզավենիչները կարող են իշխանական կայքերին կամ հեռուստատեսությանը հարցազրույցներ տալ և հոդվածներ հրապարակել, բայց դրանով Սերժի դարդին դարման չես անի։
Ակնհայտ է, որ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն, առավել քան երբևէ, դատապարտված են համագործակցելու։ Սա է, որ հունից հանում է Սերժ Սարգսյանին, ու նա տարատեսակ հաճախորդների միջոցով փորձում է նախ վարկաբեկել նշյալ ուժերին ու թույլ չտալ կոնսոլիդացիա, ապա նաև ճնշումներ բանեցնել (Վարդան Օսկանյանի «գործը» ասվածի վառ ապացույցներից է)։ Սակայն ինչպես ցույց տվեց Լևոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքային ելույթը, իշխանության ջանքերը զուր են, և «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» ծրագիրը կյանքի կոչվելու մեծ շանսեր ունի։
Հայաստանի ապագայով մտահոգ ուժերին մնում է միայն ձերբազատվել որոշ կոմպլեքսներից, կատարել ռացիոնալ հաշվարկ և ժողովրդին պատրաստել զանգվածային գործողությունների։
Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, և դա զուտ իշխանափոխության հարց չէ։ Հայաստանի անվտանգությունն ու մեր քաղաքացիների բարեկեցիկ ապրելու իրավունքն ավելի վեր են, քան թուրքմենբաշիացման երազանքներով ապրող մարդկանց նեղ խմբի հավակնությունները։
Կարեն Հակոբջանյան