Գյումրիում տեղեկություններ են տարածվել, թե իբր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների (մանկապարտեզներ, երաժշտական դպրոցներ և այլն) աշխատակիցներին հավաքագրել է՝ Երևան տեղափոխելու և այստեղ քվեարկությանը մասնակցելու նպատակով։
Մարդկանց տեղափոխումը կազմակերպվել է Գյումրիի ներքաղաքային տրանսպորտի «Գազել» միկրոավտոբուսներով։ Վարորդներից մեկը, որ չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակիցները վարորդներին ասել են, թե կարող են չենթարկվել Վարդան Ղուկասյանին։
«Գործ չունեք, մի թաթախվեք դրա մեջ»,-հորդորել են ոստիկանները։
Գյումրիից գալիս են Երևան. քվեարկելու՞

Դերենիկ Մալխասյան
Գյումրի