Սերժ Սարգսյանին այլևս չի հաջողվում թաքցնել իր անհանգստությունը քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներից։ Դա զգացվեց հատկապես Արտաշես Գեղամյանին ու Արթուր Բաղդասարյանին փոխարինած մամուլի միջոցներից, որոնք առավել հիստերիկ դարձան Լևոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքային ելույթից հետո։
ՀԱԿ առաջնորդն Ազատության հրապարակի հարթակից մի քանի րոպեում պայթեցրեց դհոլի և ախքի դերակատարում ստանձնած լրատվամիջոցների, արամզավենիչների ու նրանց հավասարեցված անձանց, այդ թվում՝ ՀԱԿ–ի ներսում գործող «սկզբունքայինների» փուչիկային քարոզչությունը։ Քարոզչություն, որը Սերժ Սարգսյանին պաշտպանում է հակաբարգավաճական, հակածառուկյանական, հակաօսկանյանական և նմանատիպ այլ կոդերն առաջ մղելով։
«Անկախ կոչված որոշ մամուլի միջոցներ և քաղաքական ուժեր, այդ թվում՝ նաև Հայ ազգային կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել և, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը և քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը։ Այսինքն՝ փոխանակ «Բարգավաճի» անկախացման ձգտումը քաջալերելու և նրան Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից ավելի հեռացնելու, նրանք, իբրև թե գաղափարական նկատառումներով, բայց իրականում ամբոխավարական էժանագին հնարքներով, բարոյական ու հոգեբանական ճնշում են բանեցնում «Բարգավաճի» վրա՝ վերականգնելու համար իշխանական նախկին մոնոլիտը։ Ավելի պարզ ասած՝ նրանք ձգտում են անել այն, ինչ ոչ մի կերպ չհաջողվեց անել Սերժ Սարգսյանին, այն է՝ «Բարգավաճին» նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ու հլուհնազանդ կամակատարը»,–հայտարարեց Տեր–Պետրոսյանը՝ «խառնակիչներ» որակելով քաղաքական ու տեղեկատվական դաշտում գեղամյանություն անողներին։
Փաստորեն, երեկվա հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը հրապարակավ «փչացրեց» բոլոր նրանց, ովքեր «ընդդիմադիր» դիրքերից քննադատում են ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը, կողմ են արտահայտվում Վարդան Օսկանյանի դեմ սկսած արշավին և ամեն ինչ անում են, որպեսզի ԲՀԿ–ն կորցնի ինքնուրույնությունը։ Տեր–Պետրոսյանը հասկացրեց, որ ով իր հետ համաձայն չէ, ըստ էության, բացահայտված «ական» է կամ լավագույն դեպքում՝ «ազնիվ քյարփինջ»։
Տեր–Պետրոսյանն իր դիրքորոշմամբ ցույց տվեց, որ ամեն ինչ անելու է «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափն առավել գործնական դարձնելու համար, ինչն էլ հունից հանեց Բաղրամյան 26–ին, և դա է պատճառը, որ մարտի են նետվել բոլորը՝ Պետրոս Մակեյանից մինչև լրատվական դաշտի տարբեր տրամաչափի հաճախորդներ։
Ասպիսով՝ Լևոն Տեր–Պետրոսյանն ուղղակի ձևով պատասխանեց ծախու մամուլի և հաճախորդ գործիչների ետևում թաքնված Սերժ Սարգսյանին։ Բաղրամյան 26–ին հիմա այլ բան չի մնում, քան շարունակել «պատվերով համերգը», այն է՝ քարոզչական շրջաբերականներ իջեցնելով և «մուտիլովկաներ» տարածելով՝ փորձել ստեղծել իրավիճակի վերահսկելիության էֆեկտ, բայց դե, բանը բանից վաղուց անցել է, և շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի։
Լևոն Տեր–Պետրոսյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

Կորյուն Մանուկյան