Լրահոս

28.06.2012 14:08


Բեգլարյանը կոչ է անում մոռանալ Դոմինգոյին

Բեգլարյանը կոչ է անում մոռանալ Դոմինգոյին

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարության նսիտից հետո խոսել է Պլաչիդո Դոմինգոյի համերգին հաջորդած միջադեպի ու դրան հետևած իր հրաժարականի մասին։

–Դա դեռ չգիտենք՝ լավ, թե վատ հետք թողեց դա իմ կենսագրության մեջ: Ինչ հիշաչար մարդ եք, մոռացեք ամեն ինչ։ Ինչի՞ եք անընդհատ Դոմինգոյին հիշում։ Ես միշտ իմ ճակատագրից գոհ եմ եղել, որովհետև իմ ճակատագիր կերտողը մեծամասնությամբ ես եմ,–ասել է Բեգլարյանը:

Նա նաև նշել է, որ նախարարությունում ով լավ է աշխատում, աշխատելու է միշտ, իսկ նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը տեղափոխվել է այլ աշխատանքի: Նա նշանակվել է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ։

Իրացման գոտիների բնակիչների բողոքներին անդրադառնալով էլ՝ նա նկատել է.

Իմ օրոք երբեք անօրինություններ չեն եղել, իսկ եթե մարդիկ հիշողությունները կորցրել են և ուզում են անպայման դա ինձ վերագրել, դա իրենց պրոբլեմն է:

Իսկ Աբովյան փողոցի վրա գտնվող կրպակները, Բեգլարյանի խոսքերով, առաջինը իր եղբայրն է կողմ եղել, որ քանդվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը