Լրահոս

29.06.2012 12:09


Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը մերժել է վերականգնել Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը

Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը մերժել է վերականգնել Իվանիշվիլիի  վրացական քաղաքացիությունը

Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը մերժել է վերականգնել  ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը: Այս մասին այսօր հայտարարել է դատավոր Տեա Ձիմիստարաշվիլին, ով նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ Իվանիշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին քաղաքային դատարանի կայացրած որոշումը:

Իվանիշվիլին կարող է Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբանները դատարանի որոշումը ստանալու են 14 օր անց, որից հետո կարող են 21 օրվա ընթացքում բողոքարկել այն: Նրանք նշում են, որ երկրի իշխանությունները դիտմամբ են ձգձգում դատական գործընթացը, որպեսզի Իվանիվշիլին չհասցնի մինչև ընտրությունները քաղաքացիությունը վերականգնել ու  թեկնածությունն առաջադրել։

Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին, ինչպես նաև նրա կին Եկատերինա Խվեդելիձեն, Վրաստանի քաղաքացիությունից զրկվել են 2011թ. հեկտեմբերին՝ Վրաստանի նախագահի հրամանով:

2011թ. դեկտեմբերի վերջին Թբիլիսիի քաղաքային դատարանը վերականգնել է միայն Խվեդելիձեի քաղաքացիությունը, իսկ Բիձինա Իվանիշվիլիին մերժել է: Վրաստանի իշխանությունները համարում են, որ Իվանիշվիլին Վրաստանում կարող է ստանալ միայն երկքաղաքացիություն, քանի որ Վրաստանի քաղաքացի դառնալուց հետո նա դարձել է նաև Ֆրանսիայի քաղաքացի, ինչի համար էլ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից:

Այս խորագրի վերջին նյութերը