Լրահոս

02.07.2012 11:51


ՀՀԿ–ի հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի առնչությամբ ոստիկանությունը մանրամասներ չի հաղորդում

ՀՀԿ–ի հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի առնչությամբ ոստիկանությունը մանրամասներ չի հաղորդում

Ոստիկանությունից մանրամասներ չեն հաղորդում 2012թ. մայիսի 4–ին՝ ՀՀԿ–ի նախընտրական համերգի ժամանակ, պայթած փուչիկների գործի վերաբերյալ։ «7օր»–ի հարցին՝ ոստիկանությունը պարզե՞լ է՝ ո՞ր կազմակերպությունն էր այդ փուչիկները պատրաստել, և ընդհանրապես՝ գործն ի՞նչ ընթացքում է, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ընդամենը պատասխանել է.

–Այս պահին նախաքննությունը շարունակվում է։  

Հիշեցնենք, որ ՀՀԿ նախընտրական համերգի ժամանակ Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների բռնկման հետևանքով ընդհանուր առմամբ տուժել էր 154 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Նրանք ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ և վնասվածքներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը