Լրահոս

22.11.2010 11:18


ՀՀ ՊՆ տեսչական խմբի այցը Թուրքիա

Ս.թ. նոյեմբերի 22-ին Թուրքիայի Հանրապետություն մեկնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեսչական խումբը' Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում տեսչություն անցկացնելու նպատակով: Տեսչությունը նպատակ է հետապնդում հայտարարված վայրում' Բայազետ քաղաքում տեղակայված զորամասում, ստուգել ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանված սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակական սահմանափակումների պահպանումը:

Սա հայկական տեսչական խմբի երկրորդ այցն է Թուրքիա: 2010թ. մարտին հայկական տեսչություն է անցկացվել 1999 թվականի Վիեննայի Փաստաթղթի շրջանակներում և ներառել է ստուգումներ Սարիղամիշում, Ղարսում, Արդահանում ու Իգդիրում տեղակայված զորամասերում: Վիեննայի Փաստաթղթին հակասող փաստեր չեն գրանցվել:

Այս խորագրի վերջին նյութերը