Լրահոս

31.05.2009 16:11


Ոստիկանության հաղորդումը 9/1 տեղամասում ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի անձնական թիկնապահ Հ. Գալոյանի և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Մայիսի 31-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հայք» թերթի խմբագիր Գեղամ Նազարյանը և հայտնել, որ Նալբանդյանի անվան դպրոցում գտնվող թիվ 9/1 ընտրատեղամասում ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի թիկնապահները ծեծել են «Հայքի» թերթի լրագրողներին:
Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները ճշտվում են: Նույն օրը,  ժամը 14.00-ի սահմաններում, ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի անձնական թիկնապահ Հ. Գալոյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 10.30-ի սահմաններում թիվ 9/1 ընտրատեղամասում ԱԺ պատգամավոր Լ. Սարգսյանի քվեարկության ժամանակ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը հարձակվել է իրենց վրա և իրենց հասցեին խուլիգանական հայհոյանքներ տվել՝ խախտելով հասարակական կարգը:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը