Լրահոս

31.05.2009 16:33


Ոստիկանությունը հերքում է

ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 31-ին, ժամը 10.00-ին, Երևանի ավագանու թեկնածու Վահագն Խաչատրյանից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ 7/18 ընտրատարածքում հանձնաժողովի անդամները ծեծի են ենթարկել հանձնաժողովի անդամ Մխիթար Նաջարյանին:
Կատարված ստուգման ընթացքում Մ. Նաջարյանը բացատրություն է տվել, որ ժամը 7.00-ից գտնվել է հիշյալ տեղամասում, իր հետ կապված որևէ միջադեպ չի եղել և իրեն ոչ ոք ծեծի չի ենթարկել:
Նույնաբովանդակ բացատրությամբ 7/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սայաթ Գասպարյանը նույնպես հավաստել է, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում:

 

Այս խորագրի վերջին նյութերը