12/15, 12/16 և 12/17 ընտրատարածքներում ընտրությունների ընթացքը չի՞ խանգարվել
Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության՝ ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ համայնքի թիվ 12/15, 12/16 և 12/17 ընտրատարածքներում «Բլդի» մականունով ոմն քաղաքացի խանգարում է վերը նշված տեղամասերում ընտրությունների բնականոն ընթացքին:
Ոստիկանության աշխատակիցները տեղերում զրույց են անցկացրել թիվ 12/15 ընտրական տեղամասի նախագահ Կամո Մանուչարյանի, թիվ 12/16 ընտրական տեղամասի նախագահ Վալտեր Հովակիմյանի, թիվ 12/17 ընտրական տեղամասի նախագահ Համլետ Աղայանի, ինչպես նաև տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների հետ: Պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը և ընտրական տեղամասերի աշխատանքը նորմալ է ընթանում: