Լրահոս

31.05.2009 18:32


Ոստիկանությունից պարզաբանում են 11/04 ընտրատեղամասում Նաիրա Զոհրաբյանի հանձնաժողովի նախագահի միջև տեղի ունեցած միջադեպը

Այսօր ժամը 11.43-ին, թիվ 11/04 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նշված տեղամաս է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Տեղամասում հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղազարյանը հայտնել է, որ ինքը ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ չի վիճաբանել, վերջինս իրեն չի հարվածել, չի ապտակել, և ողջ ընտրական գործընթացն ընթանում է նորմալ հունով:

Այս խորագրի վերջին նյութերը