Իշխանական քարոզչամեքենան հուսահատ քայլերի է դիմում՝ Սերժ Սարգսյանին քրեաօլիգարխիկ համակարգից տարանջատելու կամ գոնե այդ համակարգի պարագլուխ չներկայացնելու համար։ Նպատակը մեկն է՝ անել այնպես, որ Վահե Ավետյանի մահվան և ընդհանրապես Հայաստանում տիրող վիճակի համար թիվ մեկ պատասխանատուի հարցը տարրալուծվի, և հանրային ուշադրությունը շեղվի հետևանքների ու երկրորդական հարցերի վրա։
«Հայաստանի օլիգարխիկ համակարգը գլուխ չունի և Սերժն ընդամենը համակարգի մի մասնիկն է»,– ձգտում էհասարակությանը մոլորեցնել իշխանական քարոզչամեքենան։ Սրանց եթե լսենք, ապա կստացվի, որ Սերժը համրյա զոհի կամ պատանդի կարգավիճակ ունի «չար օլիգարխների» մոտ։
Իրականությունը, սակայն, այն է, որ հենց Սերժ Սարգսյա՛նն է Հայաստանը թուլացնող համակարգի պարագլուխը, ով իրեն շրջապատել է ռուբենհայրապետյաններով, որոնց ցանկացած պահի կարող է զոհաբերել՝ աթոռը պահելու հստակ նպատակով։
Սարգսյանին քրեաօլիգարխիկ համակարգի զոհի, մասնիկի կամ պատանդի դերում ներկայացնելը նույնն է, թե Ստալինին ներկայացնես Բերիայի կամ Յեժովի մոտ երկրի ղեկավար աշխատող ու վերջիններիս ձեռքը կրակն ընկած մեկի։
Եթե ոմանք գտնում են, թե Սարգսյանը պարագլուխ չէ, այլ համակարգի մասնիկներից մեկը, ապա այդ դեպքում թող մեզանում առկա պետական կառավարման ձևը չբնութագրեն որպես քրեաօլիգարխիկ, քանզի քրեաօլիգարխիկ համակարգն իրենից ներկայացնում է սրածայր բուրգ՝ իր գագաթով, կառավարող նեղ թիմով ու «պեշկայի» ֆունկցիա կատարող կիսաքրեական և օդիոզ դեմքերով։ Քրեաօլիգարխիկ համակարգը պարագլուխ չունի ձևակերպումը փաստերի խեղաթյուրման անհաջող փորձ է։
Քրեաօլիգարխիկ համակարգը չի կարող գլուխ չունենալ ճիշտ այնպես, ինչպես կազմակերպված բանդան չի կարող առանց ղեկավարի գործել։ Ի դեպ, կազմակերպված հանցագործությունների բացահայտման դեպքում խմբի ղեկավարը, անկախ կատարած կոնկրետ գործողություններից, օրենսդրորեն առավելագույն պատիժն է ստանում՝ հասկանալի պատճառներով. սա ի գիտություն։
Այնպես որ, իշխանական լրատվամիջոցները պետք է կողմնորոշվեն. կա՛մ մեզ մոտ առկա է քրեաօլիգարիկ համակարգ, և հետևաբար՝ Սերժ Սարգսյանը թիվ մեկ օլիգարխն է, կա՛մ էլ՝ Հայաստանում այլ համակարգ է գործում, որի դեպքում Սարգսյանը ոչ թե գլուխ է, այլ մասնիկ (ինչպես «քնքշորեն» ՀՀԿ ղեկավարին ներկայացնում են «անկախ» լրատվամիջոցները)։ Այլ տարբերակ չկա, ու պետք չէ մարդկանց հիմարի տեղ դնել՝ Սարգսյանին «անմեղ գառնուկ» հրամցնելով։
Բոլոր նրանք, ովքեր կփորձեն Վահե Ավետյանի մահվան հետ կապված հանրային դժգոհությունն ուղղորդել միայն Ռուբեն Հայրապետյանի դեմ, կամա թե ակամա կկատարեն «դհոլի» ֆունկցիա։ Սերժ Սարգսյանի ուզածը հենց դա է, որ ինքը հնարավորություն ստանա օգտագործել «Տարո՛ն ջան, սիրուն չի ...» կամ «Ռուբե՛ն ջան, սիրուն չի ...» մոգական բառերն ու հեռու մնա պատասխանատվությունից։ Այդպիսի շանսից նրան պետք է զրկել և «Հայաստանն առանց օլիգարխների» կարգախոսը նույնականացնել «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսի հետ։ Այ դա արդեն կլինի իրերն իրենց անուններով կոչելու գործընթաց։ Մնացածը դեմագոգիա է։
Անշու՛շտ, Սարգսյանին 2013–ին հեռացնելով՝ հարցերը միանգամից չեն լուծվելու, բայց դա այն կարևորագույն նախապայմանն է, որից հետո է միայն հնարավոր դրական փոփոխություններ ակնկալելը։
Այս իշխանությունն արդեն իր բոլոր լիմիտները սպառել է, և առնվազն միամտություն է հավատալ, թե նախագահ–վարչապետ զույգը մի բան կփոխի դեպի լավը՝ «պայքարելով» կամակատար «պեշկայի» կարգավիճակ ունեցող տարոնջանների կամ ռուբենջանների դեմ։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Շատ է խոսվում այն մասին, թե սխալ է քաղաքացիականը խառնել քաղաքականի հետ։ Սա էլ է իշխանական քարոզչամեքենայի «տրյուկներից» մեկը։ Այս իշխանությունը պարզապես սարսափում է քաղաքական գործընթացներից ու դրա համար էլ ցանկացած խնդրի հետ կապված անընդհատ օգտագործում է «մի՛ քաղաքականացրեք» ձևակերպումը։ Իշխանության պատկերացրած «քաղաքացիական հասարակությունը» գեղամյաններին ու ԱԽՔ–երին փոխարինած «պայծառ» դեմքերի համախմբումն է։ Ի հակադրություն այս ցանկության՝ պետք է լայն ճակատ ստեղծել և քաղաքականացնել բոլոր տիպի հանրային խնդիրները։
Քաղաքացիական շարժումների հիմնական դերը քաղաքական փոփոխությունների հասնելը պետք է լինի, և անտրամաբանական ու հակագիտական է նշյալ երկու կատեգորիաները միմյանցից տարանջատելը կամ առավելևս՝ հակադրելը։ Եվ ուրեմն, քաղաքացիական կարող են համարվել բոլոր այն շարժումները, որոնք խիստ ինտեգրված կլինեն քաղաքական դաշտի հետ՝ օժանդակելով և փոխլրացնելով քաղաքական այն ուժերին, որոնք ձգտում են դրական փոփոխությունների։ Քաղաքակիրթ աշխարհում այլ փորձ գոյություն չունի։
Սերժ Սարգսյանը համակարգի պարագլուխն է
Իշխանական քարոզչամեքենան հուսահատ քայլերի է դիմում՝ Սերժ Սարգսյանին քրեաօլիգարխիկ համակարգից տարանջատելու կամ գոնե այդ համակարգի պարագլուխ չներկայացնելու համար։ Նպատակը մեկն է՝ անել այնպես, որ Վահե Ավետյանի մահվան և ընդհանրապես Հայաստանում տիրող վիճակի համար թիվ մեկ պատասխանատուի հարցը տարրալուծվի, և հանրային ուշադրությունը շեղվի հետևանքների ու երկրորդական հարցերի վրա։
«Հայաստանի օլիգարխիկ համակարգը գլուխ չունի և Սերժն ընդամենը համակարգի մի մասնիկն է»,– ձգտում է հասարակությանը մոլորեցնել իշխանական քարոզչամեքենան։ Սրանց եթե լսենք, ապա կստացվի, որ Սերժը համրյա զոհի կամ պատանդի կարգավիճակ ունի «չար օլիգարխների» մոտ։