«Հարսնաքարում» տեղի ունեցած սպանությունը լցրել է շատերի համբերության բաժակը։ Հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների միավորել է ամենաթողության դեմ պայքարը, իսկ ավելի լայն իմաստով՝ երկրում տիրող անմխիթար վիճակը։
Վահե Ավետյանի սպանությունը հասարակական բողոքի ալիք է բարձրացրել։ Երիտասարդ սպայի մահը դարձել է այն կայծը, որից կարող է բոց բռնկվել։
Քաղաքացիական բողոքի ակցիաների հետ կապված՝ այժմ երկու մոտեցում կա։
Իշխանական մոտեցում
Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը, մտահոգված լինելով իրենց համար հնարավոր անկանխատեսելի զարգացումներով, բնականաբար, կողմ են մարդկանց դժգոհությունը չքաղաքականացնելուն («Հարսնաքարում» տեղի է ունեցել հարբած ու տաքգլուխ մարդկանց վեճ, որն ավարտվել է սպանությամբ), տեղայնացնելուն (միայն Ռուբեն Հայրապետյանի դեմ պայքար) և ուղղորդելուն (նախագահը մեղավոր չէ, «չար օլիգարխներն» են մեղավոր)։
Իշխանություններն ուզում են այս ամենից ցինիկաբար օգուտ քաղել և ի վերջո «Մաշտոցի պուրակ-2» ստանալ, որի արդյունքում «կինոյի մեջի տղան» իջնում է հրապարակ և արտասանում «Ռուբե՛ն ջան, սիրուն չի...» նախադասությունը, իսկ տեղեկատվական դաշտի գեղամյաններն էլ այդ ամենը ներկայացնում են որպես քաղաքացիական հասարակության հաղթանակ։
Իշխանություններն ուզում են նաև դրածոների միջոցով այնպես անել, որ «Նեմե՛ց, մարդասպան» վանկարկումները հանկարծ չվերածվեն «Սերժի՛կ, հեռացիր»–ի, այսինքն՝ խնդիրը տեղայնացնել ու թեման փակել «պեշկաներին» զոհաբերելով (տեսնել էր պետք այն «ակտիվիստների» դեմքը երբ նախագահական նստավայրի մոտ բողոքավորները սկսեցին գոռալ «Սերժի՛կ, մարդասպան» ու «Սերժի՛կ, հեռացիր». սրանց ծրագրերի մեջ դա չէր մտնում)։
Պետք է ասել, որ նախագահական նստավայրին մասամբ է հաջողվում կառավարելի դարձնել բողոքի ալիքը։
Որքան էլ տարատեսակ «հանգույնները» պաթետիկ ոճով ելույթներ ունենան և փորձեն մեր քաղաքացիների արդարացի դժգոհություններն ուղղորդել Սարգսյանին ցանկալի հունով, միևնույն է, շատերի համար պարզ է, որ ռուբենհայրապետյանները չեն Հայաստանի ներկա վիճակի գլխավոր պատասխանատուները, և որ ձուկը գլխից է հոտած։
Քաղաքացիական մոտեցում
Երկրորդ մոտացման համաձայն՝ «Հարսնաքարում» տեղի ունեցածը պետք է քաղաքականացնել և օրակարգում դնել համակարգային փոփոխությունների խնդիրը։ Ըստ այդմ, անկախ կուսակցական համակրանք–հակակրանքից՝ առաջնային պետք է դառնա հանրային լայն կոնսոլիդացիայի շնորհիվ Հայաստանը ներսից խժռող օլիգարխիայից, այն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորած բուրգից, ազատելը։
Անկեղծ մղումներով ակտիվիստների համար գլխավորը «Քաղաքականացում և կոնսոլիդացիա» կարգախոսն է, որը հակադրվում է «Ապաքաղաքականացում և դեկոնսոլիդացիա» իշխանամետ կարգախոսին։
Ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել
Թե վերը նշված մոտեցումներից ո՞րը գերակայող կդառնա, պարզ կլինի առաջիկայում։ Եթե իշխանությանը հաջողվեց ներդրված «ակտիվիստների» և վերջիններիս տված «կուտն» ուտող «ազնիվ քյարփինջների» միջոցով հանրային դժգոհությունը տանել «օլիգարխների» դեմ պայքարի և այդ պայքարում Սերժ Սարգսյանին ապավինելու իշխանական «բլեֆի» ուղղությամբ, ապա մենք գործ կունենանք հաճախորդացման հերթական պատմության հետ։ Այս անգամ հաճախորդի դերում, կամա թե ակամա, հանդես կգա քաղաքացիական հասարակությունը, ինչը որևէ պարագայում թույլ տալ չի կարելի։
Իսկ եթե քաղաքացիական շարժումը դնի շատ առարկայական խնդիրներ և խուսափի կեղծ թիրախների հետևից գնալուց, ապա Հայաստանում հնարավոր կլինի հասնել դրական փոփոխությունների։ Քաղաքացիական հասարակությունըկարող է լինել ապակուսակցական, բայց ապաքաղաքական՝ երբեք։
Քաղաքացիական հասարակության իրական ջատագովները, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, պետք է քաղաքական ուժերին հարկադրեն համախմբել իրենց ջանքերը և լուծել հետևյալ խոշոր խնդիրները.
Ա. Հայաստանում առկա քաղաքական մենաշնորհի վերացում և գալիք նախագահական ընտրությունների լեգիտիմության ապահովում,
Բ. Արհեստական տնտեսական մենաշնորհների վերացում, ազատ մրցակցության ապահովում, սեփականության իրավունքի պաշտպանության գործուն մեխանիզմների ներդրում և ներկա տնտեսական քաղաքականության արմատական վերանայում,
Գ. Մարդու իրավունքների և ազատությունների ամբողջական փաթեթի իրացման հնարավորության ապահովում։
Ահա այս պլատֆորմի շուրջ պետք է քաղաքացիական հասարակությունն ու Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերը մեկտեղեն իրենց ջանքերը։
Քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունն անզոր կլինեն, եթե որոշեն առանձին–առանձին, ինչպես իշխանությունն է ուզում, պայքարել ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիայով ընտրական համակարգը վերջնականապես սպանած օլիգարխիկ բուրգի դեմ։ Միայն լայն կոնսոլիդացիայի միջոցով է հնարավոր խաղից հանել ու վերջին հաշվով սահմանադրական դաշտ բերել Սերժ Սարգսյանի պահապան «հրեշտակի» վերածված ֆորմալ ու ոչ ֆորմալ ուժային կառույցներին ու փոփոխությունների հասնել առանց արյունալի բախումների։
Վահե Ավետյանին սպանել է այն համակարգը, որը Բաղրամյան 26–ում ձգտում են է՛լ ավելի կենտրոնացնել և այլասերել՝ թաքնվելով «Պայքարում ենք օլիգարխների դեմ» դեմագոգիկ լոզունգի տակ։ Եվ ուրեմն, սխալ ճանապարհով չգնալու համար՝ հարվածը պետք է ուղղել օլիգարխիկ բուրգի «ուղեղային կենտրոնի»՝ նախագահական նստավայրի կողմը։ Սարգսյանը շատ լավ զգում է, որ ի վերջո այդպես էլ լինելու է, և այդ իսկ պատճառով բետոնապատ արգելքներ է դրել նախագահական նստավայրի մոտքի մոտ, բայց դե բոլոր ավտորիտար ղեկավարներն էլ նման քայլի դիմել են, հետո ի՞նչ...
Ամփոփելով նշեմ, որ 2013թ. նախագահական ընտրությունները հարկավոր է առիթ դարձնել ՀՀԿ–ՕԵԿ հակապետական ու հակահասարակական կոալիցիայից ձերբազատվելու և երկրում ազգային համաձայնության մթնոլորտի ձևավորման օգնությամբ բարեփոխումներ անելու համար։
Քաղաքացիական հասարակության անելիքը

Իսկ եթե քաղաքացիական շարժումը դնի շատ առարկայական խնդիրներ և խուսափի կեղծ թիրախների հետևից գնալուց, ապա Հայաստանում հնարավոր կլինի հասնել դրական փոփոխությունների։ Քաղաքացիական հասարակությունը կարող է լինել ապակուսակցական, բայց ապաքաղաքական՝ երբեք։
Քաղաքացիական հասարակության իրական ջատագովները, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, պետք է քաղաքական ուժերին հարկադրեն համախմբել իրենց ջանքերը և լուծել հետևյալ խոշոր խնդիրները.
Ա. Հայաստանում առկա քաղաքական մենաշնորհի վերացում և գալիք նախագահական ընտրությունների լեգիտիմության ապահովում,
Բ. Արհեստական տնտեսական մենաշնորհների վերացում, ազատ մրցակցության ապահովում, սեփականության իրավունքի պաշտպանության գործուն մեխանիզմների ներդրում և ներկա տնտեսական քաղաքականության արմատական վերանայում,
Գ. Մարդու իրավունքների և ազատությունների ամբողջական փաթեթի իրացման հնարավորության ապահովում։
Ահա այս պլատֆորմի շուրջ պետք է քաղաքացիական հասարակությունն ու Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերը մեկտեղեն իրենց ջանքերը։
Քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունն անզոր կլինեն, եթե որոշեն առանձին–առանձին, ինչպես իշխանությունն է ուզում, պայքարել ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիայով ընտրական համակարգը վերջնականապես սպանած օլիգարխիկ բուրգի դեմ։ Միայն լայն կոնսոլիդացիայի միջոցով է հնարավոր խաղից հանել ու վերջին հաշվով սահմանադրական դաշտ բերել Սերժ Սարգսյանի պահապան «հրեշտակի» վերածված ֆորմալ ու ոչ ֆորմալ ուժային կառույցներին ու փոփոխությունների հասնել առանց արյունալի բախումների։
Վահե Ավետյանին սպանել է այն համակարգը, որը Բաղրամյան 26–ում ձգտում են է՛լ ավելի կենտրոնացնել և այլասերել՝ թաքնվելով «Պայքարում ենք օլիգարխների դեմ» դեմագոգիկ լոզունգի տակ։ Եվ ուրեմն, սխալ ճանապարհով չգնալու համար՝ հարվածը պետք է ուղղել օլիգարխիկ բուրգի «ուղեղային կենտրոնի»՝ նախագահական նստավայրի կողմը։ Սարգսյանը շատ լավ զգում է, որ ի վերջո այդպես էլ լինելու է, և այդ իսկ պատճառով բետոնապատ արգելքներ է դրել նախագահական նստավայրի մոտքի մոտ, բայց դե բոլոր ավտորիտար ղեկավարներն էլ նման քայլի դիմել են, հետո ի՞նչ...
Ամփոփելով նշեմ, որ 2013թ. նախագահական ընտրությունները հարկավոր է առիթ դարձնել ՀՀԿ–ՕԵԿ հակապետական ու հակահասարակական կոալիցիայից ձերբազատվելու և երկրում ազգային համաձայնության մթնոլորտի ձևավորման օգնությամբ բարեփոխումներ անելու համար։
Կարեն Հակոբջանյան