«Ժառանգություն» կուսակցությունը լցոնումներ է արձանագրել
Ժամը 20։30-ին «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել է Երևանի ավագանու 2009թ.-ի մայիսի 31-ի ընտրությունների ժամանակ իրենց կողմից դիտարկված և արձանագրված ընտրախախտումները։
Վերջնական բրիֆինգին ներկա էին նաև «Ժառանգությաուն» խմբակցության այն պատգամավորները, ովքեր ողջ օրվա ընթացքում հետևել են ընտրությունների ընթացքին տարբեր ընտրատեղամասերում։
Ներկայացնելով իրենց կողմից արձանագրած ընտրախախտումները՝ Ստեփան Սաֆարյանը հատկապես նշել է նրանցից մի քանիսը։
Մասնավորապես՝ ժամը 16։40-ի սահմաններում թիվ 8/19 ընտրատեղամասում ընտրողներից մեկը ընտրատեղամասի սեղանի վրայից վերցրել է տրցակով քվեաթերթիկներ ու ծրարներ և փորձել է փախուստի դիմել։ Դեպքի կապակցությամբ կազմվել է արձանագրություն և դեպքի վայր է մեկնել ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։
Ժամը 17։00 թիվ 9/28 ընտրատեղամասում ժամը 16։50-ին նշված տեղամասում տեղի ունեցած ընտրակեղծիքի մասին կազմված արձանագրությունը ՏԸՀ նախագահ Աննա Կարապետյանի կողմից գրանցամատյանում չի գրանցվել՝ անգամ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հորդորներից հետո։
Ժամը 19։55-ի և 19։58-ի սահմաններում թիվ 5/15 և 5/10 ըտրատեղամասերում ընտրատեղամասը փակելուց րոպեներ առաջ մի խումբ մարդիկ ներխուժել են տեղամաս և լցոնել են քվեատուփը։