Լրահոս

31.05.2009 21:48


«Ժառանգություն» կուսակցության տեղեկանքը Երևանի ավագանու 2009թ. մայիսի 31-ի ընտրությունների ժամանակ դիտարկված և արձանագրված ընտրախախտումների մասին

 

Ընտրությունների Դիտազննման եւ Տեղեկատվության կենտրոն

Հասցեն՝ Մոսկովյան 31, բն. 76 ա, «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ,

Հեռախոս՝ 53-69-13

 

N

ժամ

ընտրատեղամասի համարը

Կատարվածի նկարագրություն

Ձեռնարկված միջոցառումները

Միջադեպին մասնակից ընտրողի կամ պաշտոնական անձի անունը

Անուններ, որոնք կարող են հաստատել հաշվետվությունը

Վկաներ, որոնք կհաստատեն հաշվետվության արդարացիությունը (արձանագրություն, ստորագրություն, եթե հնարավոր է)

  1.  

 

 

 

 

 

 

 

  1.  

8:15

7/8

Դատական դեպարտամենտի կողմից նշանակված հանձնաժողովի անդամը' Գոռ Միսակյանը ծեծի է ենթարկել ՏԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանին եւ ՀԱԿ-ի վստահված անձ Սերժիկ Մկրտչյանին: ՏԸՀ անդամը փորձել է ՀԱԿ վստահված անձին հեռացնել տեղամասից, որից հետո սկսել է հարվածել ապօրինի պահանջին ընդդիմացող վերոնշյալ անձանց:

Անահիտ Բախշյանը մեկնել է ընտրատեղամաս, հանդիպել միջադեպի մասնակիցներին

 

 

Փաստը հաստատվել է ՀԱԿ տեղական շտաբի ներկայացուցիչ Հարությունի կողմից

  1.  

8:15

8/2

Նախագահ Վարդան Վարդանյանը հրաժարվում է ընտրատեղամաս բերել չհրկիզվող պահարանը, որի մեջ են գտնվում քվեաթերթիկները եւ ընտրական փաստաթղթերը: Այն գտնվել է առանձին սենյակում' ընտրատեղամասից դուրս:  ընտրատեղամաս:

ՏԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության անդամի բազմաթիվ  պահանջներից հետո չհրկիզվող պահարանը տեղափոխվել է ընտրատեղամաս: Սակայն կասկածներ կան, որ դա արվել չհրկիզվող պահարանում պահվող ընտրական փաստաթղթերի հետ □որոշ գործողություններ կատարելուց հետո□:

 

 

 

  1.  

7:30

1/1, 1/2

ՏԸՀ նախագահները հրաժարվում են կատարել օրենքի պահանջը, ըստ որի քվեախցիկները պետք է դրվեն այնպես, որպեսզի ընտրողը դեմքով կանգնած լինի դեպի հանձնաժողովը (հոդ. 48, կետ 5): 1/2-ում ժամը 8:00-ի դրությամբ հաջողվել է վերականգնել կարգը, իսկ 1/1-ում' ոչ: Հանձնաժողովի անդամները ժամանակ առ ժամանակ վերահսկում են քվեարկությունը: 9:41-ի դրությամբ 1/1 հանձնաժողովի նախագահ Հրանուշ Խաչատրյանը դեռեւս հրաժարվում է  վերացնել խախտումը:

«Ժառանգության» ԿԸՀ անդամը անձամբ է պահանջել կատարել օրենքի պահանջը: Դրանց չկատարվելուց հետո Զ.Թադեւոսյանը դիմել է ԸԸՀ-ում «Ժառանգության» անդամ Սամվել Գրիգորյանին, ում հաջողվել է վերացնել տալ խախտումը

 

 

 

  1.  

9:10

10/31

Չեխովի անվան դպրոցում քվեարկությունը ընթանում է քվեախցիկների' օրենքի խախտմամբ տեղադրվածության պայմաններում: Հանձնաժողովի անդամների կողմից փորձեր են արվում վերահսկել քվեարկությունը:  

ԸԸՀ «Ժառանգության» անդամ Սամվել Ղուլյանը մեկնել է ՏԸՀ եւ ժամը 9:50-ի մոտակայքում վերացրել ԸՕ-ի խախտումը

 

 

 

  1.  

9:14

2/9

Հանձնաժողովի նախագահ Ցողիկ Հակոբյանի թույլտվությամբ ոստիկանության կապիտան Կարեն Հարությունյանը պահանջում է իրեն հայտնել ժամը 9:00-ի դրությամբ քվեարկածների թիվը եւ արժանանալով մերժման, անհարգալից տոնով է դիմում հանձնաժողովի անդամներին. խախտվել է ԸՕ-ի 2 հոդված. ոստիկանը չի կարող գտնվել ընտրական տեղամասում, տվյալները հաղորդվում են 3 ժամը մեկ, այն էլ' ԸԸՀ-ին:

Միջադեպի մասին տեղյակ է պահվել ԿԸՀ-ում «Ժառանգության» անդամին

 

 

 

  1.  

9:30

7/18

Անհայտ անձը ՏԸՀ-ում մոտեցել ՀԱԿ վստահված անձ Արման Բարխուդարյանին եւ զրույցից հետո վերջինս լքել է ընտրատեղամասը եւ այլեւս չի վերադարձել: Ա-2 թաղամասում գտնվող ՀԱԿ շտաբում փոխել են վստահված անձին:

Ահազանգը փոխանցվել է ԸԸՀ-ում «Ժառանգության» անդամ Սյուզաննա Բարսեղյանին

 

 

 

  1.  

9:38

10/7

ՏԸՀ-ում ՀՀԿ անդամ Զարուհի Ղուկասյանը գրանցամատյանում թույլատրել է ստորագրելու 11 ընտրողի, որոնց անձնագրի համարները նշված չեն:

ԿԸՀ «Ժառանգության» անդամը զրուցել է ՏԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչի հետ, վերջինիս կողմից կազմվել է արձանագրություն

 

 

 

  1.  

9:48

4/27

ՏԸՀ նախագահը խոչընդոտում է ընդդիմության ներկայացուցիչներին եւ լարված մթնոլորտ է ստեղծել հանձնաժողովում

Դիտորդները կազմել են արձանագրություն

 

 

Փաստը հաստատել է դիտորդ Արուս Արիստակեսյանը

  1.  

10:10

9/4, 9/5

Ծխախոտագործների փողոցի վրա գտնվող ՏԸՀ-ներ արգելում են  ահազանգի հիման (քվեախցիկների սխալ տեղադրություն եւ վերահսկելի քվեարկության անցկացում) վրա տեղամաս ժամանած լրագրողներին ներս մտնել ընտրատեղամաս եւ նկարահանել

Միջադեպի մասին ահազանգել է ՏԸՀ-ում գրանցված «Ընդդեմ իրավական կամայականության» դիտորդական կազմակերպությունը'

 

 

Փաստը հաստատել է դիտորդ Արթուր Սարդարյանը

  1.  

 

3/20

ՏԸՀ անդամ Զորիկ Կարախանյանը չունի որակավորման լիցենզիա եւ անգամ մեկ օր առաջ ԿԸՀ «Ժառանգության» ներկայացուցչի կողմից այդ փաստի բացահայտումից հետո էլ շարունակում է հանդիսանալ ՏԸՀ անդամ եւ մասնակցում է քվեարկության կազմակերպմանը:  

Նախօրեին ԿԸՀ անդամ Զ.Թադեւոսյանը զանգահարել է ԸԸՀ նախագահ Վանուշ Զեյնալյանին եւ հայտնել, որ ԿԸՀ որակավորման վկայականներ ունեցողների բանկում հիշյալ անձի անձնագրային եւ լիցենզիայի տվյալները չեն համապատասխանում այն տվյալներին, որը ներկայացված է ԸԸՀ ցուցակներով:

 

 

 

  1.  

 

9/1

□Ժամանակ Երեւան□ թերթի լրագրող Մարինե Խառատյանից, □Հայք□ թերթի լրագրող Տաթեւ Մեսրոպյանից խլել են ձայնագրիչները եւ լուսանկարչական սարքերը: Երեք լրագրողներն էլ ենթարկվել են բռնության: ՉԻ լրագրող Գոհար Վեզիրյանը ենթարկվել է ծեծի ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահներից մեկի կողմից: Լրագրողները գնացել են ոստիկանության բաժանմունք, սակայն տեղում մարդ չկա հաղորդագրությունն ընդունելու համար:

 

 

 

 

  1.  

10:40

10/20

ՀՀԿ-ի վստահված անձ Դավիթ Սիմոնյանը անթաքույց մոտեցել է քվեարկող քաղաքացիներին եւ ուղղորդել: Ի պատասխան հնչած դիտողությունների սկսել է գոռգոռալ □Հայք□ օրաթերթի լրագրող Մարինա Փարսադանյանի եւ մյուսների վրա

Զգուշացվել է ՏԸՀ նախագահը, որպեսզի պաշտպանի կարգը, ինչն անմիջապես արել է:

 

Մարինա Փարսադանյան, «Հայք» թերթի լրագրող, Կարինե Քալանթարյան, «Ազատություն» ռադիոկայան

 

  1.  

12:00

4/02

«Տիգրան ՍՊԸ»-ի 100, 59 համարի երթուղային տաքսիներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խմբերով քվեարկության է բերում Կորեայի Ձոր եւ հարակից այլ բնակավայրերի ընտրողների

«Ժառանգություն»կուսակցության ՏԸՀ անդամը կազմում է արձանագրություն

 

 

 

  1.  

12:10

3/25

4 համարի երկու Գազել մեքենաներով խմբերով բերում են ընտրատեղամաս

Հաղորդել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը

 

 

 

  1.  

12:25

8/4, 8/5

Երկու ընտրատեղամասերում էլ ճնշումներ են գործադրվում ՀԱԿ վստահված անձանց վրա

Հաղորդագրությունը տվել է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով եղել է ՏԸՀ-ներում

 

 

 

  1.  

12:35

 

Լարիսա Գիշյան անունով ներկայացած ՀՀԿ-ականը չի թաքցրել, որ Լուսավանի ուսանողներին 4-րդ համարի երթուղային մեքենաներով բերում են ընտրատեղամաս

հաղորդել եւ փաստը ստուգել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը

 

 

 

  1.  

12:40

 

«Հովհաննես» տաքսի ծառայության մեքենաները սխալմամբ կայանել են «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի առջեւ: Վարորդները փորձել են պարզել, թե ո՞րտեղ են այն ընտրողները, որոնց պետք է տանեն ընտրատեղամաս: Հայտնաբերելով, որ «Ժառանգություն» կուսակցությունում են, նրանք հեռացել են:

Հաղորդել է «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի աշխատակիցը

 

 

 

  1.  

13:00

3/5

121 եւ 39 համարի երթուղային միկրոավտոբուսներով ընտրողներին բերում են տեղամաս

Հաղորդել եւ ստուգել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը

 

 

 

  1.  

12:45

7/18

ՏԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության անդամ Մխիթար Նաջարյանը ծեծի է ենթարկվել հանձնաժողովի մյուս անդամների կողմից: Նաջարյանը հարկադրված լքել է ընտրատեղամասը:

Հաղորդել է 7-րդ ԸԸՀ-ում «Ժառանգության» անդամ Սյուզաննա Բարսեղյանը

 

 

Կազմվել է արձանագրություն եւ գրանցվում է

  1.  

 

 

Երեւանի կենտրոնի նախկին 68 բնակիչներ, ում տները «օտարվել էին հանրային կարիքների դիմաց» հերթական անգամ զրկվել են քվեարկության իրավունքից

Հաղորդել է «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հկ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը

 

 

 

  1.  

14:10

9/28

«Ժառանգություն» կուսակցության ՏԸՀ անդամ Դանիել Իոհաննիսյանը արձանագրություն է կազմել տվյալ ընտրատեղամասում քվեարկելու իրավունք չունեցող ընտրողի քվեարկության վերաբերյալ, որից անհանգստացած ՏԸՀ ՕԵԿ-ական փոխնախագահ Նարե Ղազարյանը առաջարկել է իրեն վաճառել խախտման արձանագրությունը' գնի առաջարկը թողնելով Իոհաննիսյանին: Առաջարկը կտրուկ մերժվել է «Ժառանգության» ներկայացուցիչի կողմից:

 

 

 

 

  1.  

14:20

1/32

133 միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում «Ճաշարանի Հովո» անունով մեկը «Հակոբ Վարդանյան» ինչ-որ դիտորդական կազմակերպության կողմից' «կառավարում է» քվեարկությունը: ՀԱԿ վստահված անձինք հայտնաբերել են տվյալ ընտրական տեղամասում քվեարկելու իրավունք չունեցող անձանց, որոնք քվեարկում են: Մի շարք հասցեներում, օրինակ Բագրեւանդ 63 եւ այլն, հայտնաբերվել են այդ հասցեների վրա գրանցված, սակայն տվյալ հասցեում չբնակվող երիտասարդների անուն ազգանուններ:

Խախտումները հայտնաբերել է ՀԱԿ վստահված անձ Սոնա Մուրադյանը, ում «Ճաշարանի Հովոն» սպառնացել է

 

 

 

  1.  

14:20

1/28, 1/29

135 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողների մեծ կուտակումներ են արձանագրվել: ՏԸՀ նախագահը, ով դպրոցի տնօրենն է, ուսուցչական կազմի հետ միասին «վերահսկում են» այդ կուտակումները: ՀԱԿ վստահված անձինք պահանջել են ձեռնպահ մնալ եւ կարգ հաստատել, ինչին ի պատասխան ոստիկաններից մեկի ձայնակցությամբ հայտարարել են, թե «լավ ենք անում»:

Փաստը հայտնաբերվել է ՀԱԿ վստահված անձ Սոնա Մուրադյանի կողմից

 

 

 

  1.  

14:45

13/09

Ընտրատարածքը եր նրա կահավորանքը չի համապատասխանել ԸՕ պահանջներին, փոքր է, ինչը հանգեցնում է կուտակումների ու քվեարկության գործընթացի անվերահսկելիության: ԸԸՀ «Ժառանգության» անդամի պահանջներից հետո որոշ խախտումներ վերացվել են, սակայն ընտրական գործընթացը բավարար ու թափանցիկ չի կարող գնահատվել   

Հաղորդել է թիվ 13 ԸԸՀ-ում «Ժառանգություն. կուսակցության անդամ Վերոնիկա Մկրտչյան

 

 

 

  1.  

14:50

12/10, 12/11

Երթուղային միկրոավտոբուսներով մարդկային մեծ խմբեր են բերվում ընտրատեղամաս, դրսում ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական անձինք վերահսկում են ընտրողների հոսքը: Արձանագրվել են շրջիկ խմբեր, որոնք նույն միկրոավտոբուսով քվեարկում են տարբեր ընտրատեղամասերում:

Փաստի մասին հաղորդել է թիվ 12 ԸԸՀ-ում «Ժառանգության» անդամ Ռոբերտ Կադարյանը, ով նաեւ հայտնել է, որ ընդդիմադիր վստահված անձերն ու դիտորդները կազմել են արձանագրություններ

 

 

 

  1.  

14:55

12/15

Ընտրատեղամաս ժամանած մի քանի ընտրողներ հայտնաբերել են, որ իրենց փոխարեն արդեն իսկ քվեարկված է: Փաստը հանգեցրել է ԲՀԿ-ականների ու ՀՀԿ-ականների միջեւ լարվածության աճին

ՏԸՀ ընդդիմադիր անդամի եւ վստահված անձանց կողմից կազմվել է արձանագրություն: Փաստի մասին հաղորդել է թիվ 12 ԸԸՀ-ում «Ժառանգության» անդամ Ռոբերտ Կադարյանը

 

 

 

  1.  

15:00

9/13, 9/14

Սարյան փողոցի բազմաթիվ շենքերի, այդ թփվում' 24 ա եւ բ, գրեթե բոլոր բնակիչները զանգեր են ստանում, որոնցով ինչ-որ մարդիկ պարզում են' արդյոք նրանք գնացել են քվեարկության, թե՞ ոչ: Բացասական պատասխանի դեպքում նրանց առաջարկվում է մեքենաներ թիվ 29 դպրոցում տեղակայված ընտրատեղամաս գնալու համար, ինչը բառացիորեն մի քանի տասնյակ մետրի վրա է գտնվում, որպեսզի «ճիշտ ընտրություն կատարեն»

Փաստի մասին հաղորդել է հիշյալ տարածքի բնակիչ Իրինա Այվազյանը

 

 

 

  1.  

15:30

9/11

Թիվ 42 միջնակարգ դպրոցում գտնվող ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը կազմել է ընտրակեղծիքի մասին արձանագրությունը, որը հանձնաժողովի ղեկավարությունը հրաժարվում է գրանցել գրանցամատյանում

Փաստի մասին ահազանգել է «Ժառանգություն» կուսակցության ՏԸՀ անդամը եւ հաստատվել է դիտորդ Արթուր Սարդարյանի կողմից

 

 

 

  1.  

16:40

8/19

Ընտրողներից մեկը ընտրատեղամասի համապատասխան սեղանի վրայից վերցրել է տրցակով քվեաթերթիկներ եւ ծրարներ ու փորձել է փախուստի դիմել: Աղմկել է դիտորդը, իսկ մեկ այլ ընտրող փակել ընտրակեղծարարի ճանապարհը: Հանձնաժողովի անդամներին հաջողվել է ետ բերել գողացված քվեաթերթիկներն ու ծրարները:

Կազմվել է արձանագրություն, դեպքի վայր է մեկնել ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ հաղորդել փաստի մասինԼ 8-րդ ընտրատարածքում իրավիճակը մնում է լարված:

 

 

 

  1.  

16:50

9/28

Լենինգրադյան 24. բն. 4 հասցեի բնակիչ եւ ընտրող Հենրիկ Գասպարյանը (անձնագիր' AA 0680847) հայտնաբերել է, որ իր փոխարեն արդեն իսկ քվեարկել են: Հանձնաժողովի նախագահ Աննա Կարապետյանը սկսել է բղավել փաստը հայտնաբերած ՏԸՀ «Ժառանգության» անդամ Դանիել Իոհաննիսյանի վրա: Դեպքի վայր ժամանած ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հորդորել է նրան չգոռալ, ինչին Կարապետյանը պատասխանել է' «ինչ ուզեմ' կանեմ»

Ահազանգել է ՏԸՀ «Ժառանգության» անդամ Դանիել Իոհաննիսյանը, ՏԸՀ է ժամանել ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը

 

ՀԱԿ վստահված անձ Արմեն Հայրապետյան, «Հրապարակ» թերթի լրագրող Արման Ղարիբյան

 

  1.  

17:00

9/28

16:50-ին նշված տեղամասում տեղի ունեցած ընտրակեղծիքի մասին կազմված արձանագրությունը ՏԸՀ նախագահ Աննա Կարապետյանի կողմից չի գրանցվել գրանցամատյանում' անգամ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հորդորներից հետո: Հանձնաժողովի նախագահը հրահանգել է քարտուղարին կատարել այդ գրառումը:

հայտնել է ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը

 

ՀԱԿ վստահված անձ Արմեն Հայրապետյան, «Հրապարակ» թերթի լրագրող Արման Ղարիբյան

Կազմվել է արձանագրություն արջնագրությունը գրանցամատյանում չգրանցելու մասին

  1.  

16:55

17:15

9/20

Գրողների միության շենքում տեղակայված ընտատեղամասում ՀՀԿ-ն ներկայացնող դիտորդը' Զեփյուռ Խաչատրյանը պահանջել է հանձնաժողովի նախագահից' Վրեժ Հովսեփյանից իրեն հայտնել ընտրության եկած եւ չեկած բոլոր ընտրողների հերթական համարները:  Դրանից հետո նա հանձնարարել է այդ աշխատանքը կատարել հանձնաժողովի երկու անդամների այ'դ թվում' Հենրիկ Մարտիրոսյանին, իսկ հանձնաժողովի նախագահը չի բավարարել ՏԸՀ «Ժառանգության» անդամի' այդ ամենը դադարեցնելուն ուղղված օրինական պահանջները: Պատգամավորի եւ լրագրողի ներկայությամբ Հենրիկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ ինքը «կարող է անել ամեն ինչ, ինչն արգելված չէ օրենքով»' մոռանալով, որ ոչ թե քաղաքացի է, այլ պետական գործառույթներ իրականացնող անձ:

Փաստի մասին հաղորդել է ՏԸՀ «Ժառանգության» անդամ Սրբուհի Ղազարյանը: 17:15-ին ՏԸՀ են այցելել ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը եւ «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Պետրոսյանը: Այլ դիտորդներ նույնպես հաստատել են փաստը:

 

 

 

  1.  

 

5/28

Ընտրատեղամասի առջեւ կայանած են «տասնյակ սեւ գույնի մեքենաներ եւ խմբված են բազմաթիվ ՀՀԿ-ականներ, որոնք ուղղորդում են ընտրողներին»

Ահազանգել է ընտրատեղամասի ընտրող Մերի Հակոբյանը

 

 

 

  1.  

10:38

5/25

Գյուլբենկյան 40 շենքի 15 բն. բնակիչներ Նաիռա, Կարեն, Լիլիա Մարալյանները ընտրատեղամասում հայտնաբերել են, որ արդեն իսկ քվեարկված է ոչ միայն իրենց, այլ նաեւ Արմեն Մարալյանի, Անահիտ Մալխասյանի փոխարեն: Ընտրախախտումը կատարվել է ՏԸՀ անդամ Ռուզաննա Արսենյանի կողմից  

Քիչ անց նույն ՏԸՀ մեկ այ անդամ ընտրատեղամասում ընտրողների կուտակման պահին մի ընտանիքի ընտրողներին ստորագրել է տվել մեկ այլ հասցեում բնակվող ընտանիքի անունների կողքը:

ՏՀՀ «Ժառանգության» անդամ Արիստակես Արիստակեսյանի կողմից կազմվել է արձանագրություն

 

վստահված անձեր Վոլոդյա Մելքոնյան, Հարություն Պոլյակով, Հ.Հակոբյան եւ այլ դիտորդներ

 

  1.  

11:00

5/25

ՏԸՀ անդամ Ռուզաննա Արսենյանը ստորագրել է Գյուլբենկյան 40 շենքի 19 բնակարանի բնակիչ Անահիտ Մինասյանի փոխարեն:

ՏՀՀ «Ժառանգության» անդամ Արիստակես Արիստակեսյանի կողմից կազմվել է արձանագրություն

 

դիտորդ Աուսյակ Արիստակեսյան, վստահված անձ Մելքոնյան, դիտորդ Զեմֆիրա Մուրադյան, ԲՀԿ-ի ներկայացուցիչ

 

  1.  

 

 

Երեւան քաղաքի հարյուրից ավել ՏԸՀ-ներում դիտորդական առաքելություն է իրականացնում  □ՁԻԱՀ□ անվանումով առողջապահական նպատակներ հետապնդող հասարակական կազմակերպություն: Կազմակերպությունը դիտորդական առաքելություն իրականացնելու վկայականների ձեռք է բերել ԿԸՀ-ից:

 

 

 

 

  1.  

19:55

5/15

Ընտրատեղամասը փակելուց րոպեներ առաջ մի խումբ մարդիկ ներխուժել են տեղամաս եւ լցոնել են քվեատուփը 300-500 քվեաթերթիկով:

Հայտնել է «Ժառանգության» հանձնաժողովի անդամ Անուշավան Նիկողոսյանը: Կազմվում է արձանագրություն

 

 

 

  1.  

19:58

5/10

Ընտրատեղամասը փակելուց րոպեներ առաջ մի խումբ մարդիկ ներխուժել են տեղամաս եւ լցոնել են քվեատուփը:

Հայտնել է «Ժառանգության» ԸԸՀ հանձնաժո-ղովի անդամ Անահիտ Ներսիսյանը: Կազմվում է արձանագրություն

 

 

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը