Լրահոս

31.05.2009 22:20


Լևոն Զուրաբյան. «Այս պահին կարող ենք ասել, որ այնուամենայնիվ, չնայծ այս բոլոր խայտառակ խախտումներին, այս պահին քվեատուփերում առկա մեր ձայներով,մենք միևնույնն է գտնվում ենք հաղթանակած վիճակում»

Լևոն Զուրաբյան. «Այս պահին կարող ենք ասել, որ այնուամենայնիվ, չնայծ այս բոլոր խայտառակ խախտումներին, այս պահին քվեատուփերում առկա մեր ձայներով,մենք միևնույնն է գտնվում ենք հաղթանակած վիճակում»

-Հերթական անգամ իշխանությունները ցույց տվեցին իրենց կրիմնալ դեմքերը և հերթական անգամ անցկացրեցին կրիմինալ ընտրություններ Հայաստանում,-մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքերով իրենք ընտրակեղծիքների բազմաթիվ փաստեր ունեն և հատկապես Մալաթիա-Սեբաստի համայնքում իրենք ընտրությունը անվավեր ճանաչելու հիմքեր ունեն։

-Համատարած ընտրակաշառքներ է բաժանվել, լցոնումներ են եղել։ Ծեծ ու ջարդի դեպք է եղել՝ ծեծել են լրագրողներին, դիտորդներին, հանձնաժողովի անդամներին,-ասել է նա։

Այնուամենայնիվ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ  քվեատուփերում առկա ձայների քանակով, իրենք գտնվում են հաղթանակած վիճակում։

- Բնական է, որ մենք  ակնկալում ենք, որ կլինեն նորանոր խախտումներ ձայների հաշվարկման ժամանակ և մենք փորձում ենք պայքարել դրա դեմ,-ասել է նա։

Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն էլ ասում է, որ ձայների հաշվարկման ժամանակ, արդեն իսկ, իրենց համակիրները արձանագրել են խախտումներ։

-5/15 ընտրատեղամասում ժամը 20։00 դրույամբ առևանգվել է հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անուշավան Նիկողոսյանը։ 5/10 ընտրատեղամաս անհայտ մարդկանց մի խումբ է մտել և ստիպել է ՀԱԿ-ի վստահված անձին և դիտորդին դուրս գալ տեղամասից։ Ժամը 21։00-ի դրությամբ 8/24 ընտրատեղամաս են մտել Կարմիր բերետավորներ,- շեշտել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը