Նախագահի «փորացավը» կամ ՀՀԿ–ի Գևորիկն ընդդեմ օլիգարխների
Նախագահական նստավայրում երկար չդիմացան և ցույց տվեցին, որ յոթ երգ գիտեն, յոթն էլ ԲՀԿ–ի դեմ պայքարելու մասին։ Զգացվում է, որ «նախաձեռնողականները» կորցրել են քունն ու դադարը, և անգամ «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգությունն են ցինիկաբար փորձում օգտագործել իրենց նեղ շահերի սպասարկման համար։
Սերժ Սարգսյանը, անշուշտ, չէր ուզենա, որ այս պահին Ռուբեն Հայրապետյանը նման իրավիճակում հայտնվեր, բայց քանի որ եղածը եղել է, ուստի կիրառվում է «Խփիր յուրայիններիդ, որպեսզի օտարները վախենան» սկզբունքը։ Նպատակը պարզ է՝ «չերեզ» Ռուբեն Հայրապետյան քայլեր անել ԲՀԿ առաջնորդի դեմ։
Ակնհայտ է, որ Վահե Ավետյանի սպանությունից հետո առաջացած բողոքի ալիքը Բաղրամյան 26–ն ուզում է ուղղորդել Գագիկ Ծառուկյանի դեմ՝ «Պետք է պայքարել բոլոր ռուբենհայրապետյանների դեմ» թեմայով։ Այսինքն՝ փորձ է արվում «Պայքարում ենք օլիգարխների դեմ» էժանագին կարգախոսն օգտագործելով՝ հաշիվներ մաքրել հակառակորդների հետ ու դա մատուցել որպես նախագահի՝ «հանրության պահանջներին» ընդառաջ գնալու քայլ։ Այսինքն՝ կիրառվում են բոլշևիկյան ագիտպրոպի մեթոդները՝ համեմված գեբելսյան քարզչության հնարքներով։
Պատկերացնո՞ւմ եք դեմագոգիան ու փարիսեցիությունը ինչ աստիճանի են հասել, որ 10 մարդու սպանության գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանի շրջապատից հիմա սկսել են «մուտիլովկաներ» տարածել այն մասին, թե իբր Ծառուկյանի շրջապատի մարդիկ ռուս զինվորականի են սպանել ու մնացել անպատիժ։ Ուզում են այդպիսով զուգահեռ տանել «Հարսնաքարում» տեղի ունեցածի հետ և բուժել իրենց «փորացավը»։
Լրատվական դաշտի գեղամյաններն արդեն իսկ լծվել են այդ գործին։ Սրանց ձայնակցում են նաև որոշ «քաղաքացիական ակտիվիստներ» և «ազնիվ քյարփինջներ»։ Վերջիններիս տարբերությունը պետպատվերով գործող «քաղաքացիական ակտիվիստից» այն է, որ «ակտիվիստները» վճարովի հիմունքներով են ծառայում Բաղրամյան 26–ին, իսկ «քյարփինջները»՝ անվճար. սա իմիջիայլոց։
Աբովյան–Երևան ավտոբուսների հետ կապված էժանագին շոուն եկավ լրացնելու իշխանության կազմակերպած քարոզչահոգեբանական գրոհների շարքն ընդդեմ Ծառուկյանի։ Բայց նախագահականում մի բան հաշվի չեն առել. Ռուբեն Հայրապետյանի հետ նրանք կարող են վարվել ինչպես կամենան, բայց Գագիկ Ծառուկյանի պահով այդպես չի ստացվի։ Ռ. Հայրապետյանը Ս. Սարգսյանի հետ հանդիպելուց հետո վարվում է ըստ թելադրանքի, իսկ Գ. Ծառուկյանը հանդիպում է Ս. Սարգսյանի հետ և հակառակ նախագահի կամքի ու բոլոր տիպի «հավաստի լուրերի»՝ չի մտնում կոալիցիա։ Ասել է թե՝ «շրջիկ» ձայների տեր Սերժ Սարգսյանը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող իր ուզածն անել Գագիկ Ծառուկյանի հանդեպ։
Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ԲՀԿ–ն հզոր քաղաքական գործոն է։ Նախագահականում դա շատ լավ գիտեն, պարզապես հետախուզական բնույթի քայլեր են կատարում՝ հասկանալու համար, թե ինչպիսի ռեակցիա կլինի։ Փաստորեն, մնացել են «Պալաչի» հույսին։ Բայց դե զարմանալ պետք չէ։ Սերժ Սարգսյանն այժմ այն աստիճանի ցածր հանրային վարկանիշ ունի, որ իշխանության PR–չիստները ՀՀԿ–ի Գևորիկի օգնությանն էլ մի օր կարող են դիմել։
Ի դեպ, բավական զվարճալի տեսարան կստացվեր և նախագահականի երիտթևի սիրած բառերով ասած՝ շատ «կրեատիվ» կլիներ, եթե, օրինակ, ՀՀԿ–ի Գևորիկը ցույց աներ Սերժ Սարգսյանի գրասենյակի մոտ և վերջինիցս պահանջեր պայքարել օլիգարխների դեմ, իսկ նախագահն էլ, ընդառաջ գնալով իր էլեկտորատի խնդրանքին, երիտօլիգարխիային պատկանող մեդիառեսուրսով շարունակեր պայքարը։

Կորյուն Մանուկյան