Վահե Ավետյանի ողբերգական մահը ցնցել է հասարակության ճնշող մեծամասնությանը և վախեցրել իշխանություններին։ Իսկ վախեցել են իշխանությունները շատ հասկանալի պատճառով. առջևում նախագահական ընտրություններն են և չեն բացառվում հեղափոխական ցնցումները։
Սերժ Սարգսյանի քարոզչական թիմն այժմ փորձում է հանրային արդարացի բողոքը, հաճախորդ լրատվամիջոցների և ներդրված «ակտիվիստների» միջոցով, վերածել կառավարելի շարժման ու ծառայեցնել սեփական նպատակներին։ Այլ կերպ ասած՝ իշխանությունն ուզում է սեփականաշնորհել քաղաքացիական հասարակությանը ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ վարվում էր քաղաքական դաշտի «ակտիվիստների» հետ։ Կստացվի՞ դա իրենց մոտ, թե՞ ոչ, այլ խնդիր է։
Փոքր հաղթանակնե՞ր, թե՞ մեծ պարտություն
Ի՞նչ են քարոզում իշխանամետ լրատվամիջոցներն ու որոշ մարդիկ։ Նրանք կոչ են անում երկրում ստեղծված իրավիճակից դժգոհ հոծ խմբերին բավարարվել փոքր հաղթանակներով, իսկ «փոքր հաղթանակների» տակ հասկանալ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ գալը կամ Սերժ Սարգսյանի նստավայրից դուրս գալուց հետո պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը։
«Հասարակության փոքր հաղթանակն իշխանության փոքր պարտությունն է»,– իրավիճակը բանաձևում են «անկախ» մամուլի ներկայացուցիչները և խորհուրդ տալիս կանգնել Սերժ Սարգսյանի կողքը։
Փաստորեն ստացվում է, որ մենք պետք է ուրախանանք համակարգի կրած իբր թե փոքրիկ պարտություններով ու դեռ մի բան էլ օգնենք Սարգսյանին, որպեսզի համակարգի նմանատիպ փոքրիկ պարտությունները շատանան։
Բայց արդյոք հասարակությունը փոքր հաղթանակներ տարե՞լ է և եթե այո, ապա ի՞նչ կոնկրետ արդյունքի է հասել։
Ռացիոնալ դատողության տեսանկյունից՝ ակնհայտ է, որ իրական քաղաքացիական հասարակությունը Մաշտոցի պուրակի և «Հարսնաքարի» դեպքի հետ կապված ոչ մի փոքրիկ հաղթանակ չի տարել և հետևաբար՝ Սերժ Սարգսյանի գլխավորած օլիգարխիկ համակարգը ոչ մի փոքրիկ պարտություն չի կրել։
Իշխանական քարոզչամեքենան ինչպես Մաշտոցի պուրակի, այնպես էլ «Հարսնաքարի» պայքարը փորձում է տեղավորել այսպես կոչված հակաօլիգարխիկ պայքարի «ռամկաների» մեջ, և Սերժին ներկայացնել որպես հանրային աջակցության դեպքում «չար օլիգարխների» դեմն առնող ու նրանց ախորժակը զսպող գործիչ, բայց դա խոշորագույն բլեֆ է, քանզի Հայաստանի օլիգարխիկ համակարգի պարագլուխ հանդիսացող նախագահն իրականում ուզում է բոլշևիկյան տիպի քարոզչության օգնությամբ կյանքի կոչել «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը և այդ գործում ուզում է «աշխատավորական կոլեկտիվների» ներգրավել՝ վերջիններիս օգտագործելու և հետագայում դեն նետելու համար։
Ուշադրությու՛ն դարձրեք. Մաշտոցի պուրակի խնդիրն առաջացել էր նախագահականի թելադրանքով շարժվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։ Այսինքն՝ խնդիրն արհեստականորեն ստեղծվել էր իշխանական բուրգի գագաթի կողմից, իսկ երբ բողոքի ալիք բարձրացավ, իշխանական քարոզչամեքենան անմիջապես սկսեց տարածել այսպես կոչված օլիգարխների չարամտության մասին թեզը՝ «Ուզում են հանրությանը զրկել կանաչ տարածքից» սրտաճմլիկ թեմայի շրջանակներում։
Պարզ էր, որ Մաշտոցի պուրակի հետ կապված բողոքի ալիքը նախագահականից փորձ էր արվում ներիշխանական «ռազբորկաների» մեջ օգտագործել, այսինքն՝ շատերի արդարացի դժգոհությունը համակարգից ուղղորդել կոնկրետ անձանց դեմ։ Հիմնական թիրախը դարձել էր Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ում հանդեպ հետդոմինգոյական «մուտիլովկան» ձգտում էին սերիալի վերածել նախագահականի երիտթևի ներկայացուցիչները։
Մաշտոցի պուրակում «հակաօլիգարխիկ» թատրոնին վերջ դրեցին «բուծիկների» սեփականատերերը։ Մասնավորապես՝ Գագիկ Բեգլարյանի եղբայրը հայտարարեց, որ իրենք ևս համաձայն չեն քաղաքապետարանի որոշման հետ և հեչ էլ կողմ չեն եղել, որպեսզի Աբովյան փողոցի վրա գտնվող նախկին «բուծիկները» տեղափոխվեն Մաշտոցի պուրակ։ Այդպիսով պայթեցվեց նեոբոլշևիկների քարոզչական այն փուչիկը, ըստ որի՝ Մաշտոցի պուրակում սեփականատերերն են ավերածություններ ուզում գործել և Սերժ Սարգսյանին պետք է օժանդակել՝ նրանց դեմն առնելու համար։
Պուրակային ֆիասկոյից հետո ՀՀԿ ղեկավարին այլ բան չէր մնում, քան նախընտրական փուլում շոու կազմակերպել ու գործող քաղաքապետին հրահանգել լուծում գտնել՝ «Տարո՛ն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի...» անեկդոտների թեմայի վերածված նախադասությունն օգտագործելով։
Այսպիսով՝ Մաշտոցի պուրակի խնդիրը չեղած տեղից ստեղծել էր իշխանությունը և ուզում էր բողոքի սլաքն ուղղել «օլիգարխների» դեմ, բայց տապալվեց ու թատրոն բեմադրեց։ Հիմա թե ո՞րն է այստեղ քաղաքացիական հասարակության հաղթանակը, թողնում եմ ընթերցողի երևակայությանը։
Անցնենք առաջ։ «Հարսնաքարի» հարցը։
Վահե Ավետյանին սպանեցին «Հարսնաքարում»։ Իշխանությունը հիմա առաջարկում է հաջողություն համարել Վահեի մահից հետո Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելը։ Դուրս է գալիս, որ համակարգը մարդու գլուխ պետք է ուտի, իսկ մենք էլ պետք է ծափ զարկենք, որ Սերժ Սարգսյանը պայքարում է օլիգարխ կոչված Ռուբեն Հայրապետյանի դեմ՝ վերջինիս իբր ստիպելով հրաժարվել պատգամավորական աթոռից։ Բայց չէ՞ որ Հայրապետյանն «էն գլխից» չէր ուզում պատգամավոր դառնալ և միայն օլիգարխիայի պնդմամբ մտավ խաղի մեջ։
Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանն անձամբ էր քարոզում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի օգտին։ Հիմա ու՞մ են ուզում հիմարի տեղ դնել և հայտարարել, թե Սարգսյանը պայքարում է «օլիգարխների» դեմ և դրա վառ ապացույցը հանրային ճնշման արդյունքում Հայրապետյանի դեմ սանկցիաներ կիրառելն էր։
Ի դեպ, Սերժ Սարգսյանը որևէ տեսակետ չի հայտնել «Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ։ Բոլորը խոսել են բացի իրենից և հայտնի չէ, թե նախագհն ինչ է ասել Հայրապետյանին։ Միգուցե նա գովե՞լ է թիկնապահների արարքն, իսկ Հայրապետյանին էլ հորդորել «շուխուռը» ցրելու համար մանդատը վա՞յր դնել՝ հետագայում նրան ավելի առաջ տանելու խոստմամբ։
Նկատենք, որ Ռ. Հայրապետյանը, ինչպես Մաշտոցի պուրակում իշխանության որոշմամբ տարածք ստացած սեփականատերերը, չէին ուզում ունենալ այն, ինչը «հերոսաբար» վերցվեց նրանցից և դա ներկայացվեց որպես օլիգարխների դեմ հասարակության ճնշմամբ պայքարող նախագահի քայլ։
Պետք է հստակ արձանագրել մեկ բան. Վահե Ավետյանի սպանության, ինչպես նաև Մաշտոցի պուրակի հետ կապված որոշման դեպքում մենք գործ ունենք Հայաստանում գործող խաղի արատավոր կանոնների դրսևորման հետ։ Բաղրամյան 26–ում խնդիրները ստեղծում են, իրենք իբր լուծում և առաջարկում են մեզ փոքրիկ հաղթանակ գրանցել։ Սա՛ է Սերժ Սարգսյանի պատկերացումներն իր «պարտության» և «քաղաքացիական հասարակության» հաղթանակի մասին։ Ովքեր ընդունում են այս խաղի կանոնները՝ կարող են ուրախանալ «ձեռքբերումներով»։
Սերժ Սարգսյանն ընդդեմ քաղաքացիական հասարակության
Սարգսյանը երջանիկ կլինի, եթե կարողանա սեփականաշնորհել «փողոցը», ինչից սարսափում է այնպես, ինչպես սատանան խունկից։
Է՛լ ավելի երջանիկ կլինի Սարգսյանը եթե կարողանա «հակաօլիգարխիկ» կեղծ պայքարի իմիտացիա ստեղծել ու հանրային դժգոհության ալիքն ուղղել Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ–ի դեմ։
Նման փորձեր արդեն իսկ արվում են։ Տեղեկատվական դաշտի գեղամյաններն արդեն ստացել են շրջաբերականներն ու դհոլություն են անում ԲՀԿ–ի դեմ։ «Անկախ» լրատվամիջոցների սիրելին այժմ «Պալաչն» է դարձել և սրանք ուզում են «Հարսնաքարի» դժգոհությունը տրանսֆորմացնել հակածառուկյանական թամաշայի։
Սարգսյանի շրջապատում լավ հասկանում են, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ–ն ամեն ինչ անելու է «Վերարտադրություն» օպերացիան ձախողելու համար և այդ իսկ պատճառով «մուտիլովկաներ» են տարածում Ծառուկյանի դեմ։
Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գործող ԶԼՄ–ները հիմա «կոկորդիլոսի» արցունքներ են թափում «Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ ու Սերժ Սարգսյանից «պահանջում» պայքարել բոլորի դեմ։ Այդ «բոլորի» մեջ «պատահաբար» հայտնվում են նրանք, ովքեր կարող են խոչընդոտել Սարգսյանի երկրորդ ժամկետի նախագահությանը։
Պատկերացնու՞մ եք, 10 մարդու սպանության գնով նախագահ դարձած մարդուց պահանջում են արդարադատություն, իսկ հասարակությանն էլ առաջարկում են նեցուկ լինել 10 հոգու կյանքի գնով իշխանության եկածին։ Ցինիզմն ու դեմագոգիան, փաստորեն, չափ ու սահման չունեն։
Եթե հասարակությունն այս խայծը կուլ տա, ապա մենք կունենաք շատ ավելի կեղտոտ համակարգ, քան հիմա։ Այնպես որ պետք է թացը չորից տարբերել և իրական քաղաքացիական հասարակության ու ինքնուրույնություն ունեցող քաղաքական ուժերի համատեղ ջանքերով չվաստակած հանգսի ուղարկել օլիգարխիային՝ Սերժ Սարգսյանին ու նրա նեղ թիմին։
Սերժ Սարգսյանի «քաղաքացիական» թամաշան

Կարեն Հակոբջանյան