Բորիս Նավասարդյան. «Երբ ընտրությունների արդյունքները մեծ կասկածներ, մտահոգություններ չեն առաջացնում, ապա ավելի քաղաքակիրթ ձևով է անցկացվում նաև քարոզարշավը»
Երևանի Մամուլի ակումբը ապրիլի 16-ից մայիսի 29-ը հեռուստաալիքներով 2009թ.Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման դիտարկում է իրականացրել։ Դիտարկաման նախնական արդյունքներով Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը քարոզարշավի ըթացքը համարել է դրակական։
-Հեռուստաընկերություններն ապացուցեցին, որ եթե ուզում են կամ թողնում են, անաչառ կարող են լինել։ Առաջին և հիմանական դրական տարբերությունը այս ընտրությունների և անցած տարվա նախագահական ընտրությունների միջև այն է, որ այս արշավը հեռուստաեթերում բարի մթնոլորտում էր ընթանում,-ասել է նա։
Բորիս Նավասարդյանը նշել է, որ եթերաժամերը գրեթե հավասար են բաշխվել կուսակցությունների միջև, և տարբերությունը շատ չնչին է։ Նա նաև ասել է, որ երբ ընտրությունների արդյունքների մասին մեծ կասկածներ չեն ունենում, ապա քարոզարշավը ավելի խաղաղ է անցնում։ Այն հարցին, թե արդյոք այս ընտրությունների արդյունքները ակնհա՞յտ էին, Բորիս Նավասարդյանը պատասխանէլ է. «Ամեն ինչ կանխատեսելի էր»։