Դավիթ Հարությունյանը դժվարացել է գնահատականներ տալ տեղի ունեցած կեղծիքների և ընտրախախտումների վերաբերյալ
Այսօր խորհրդարանում մայիսի 31-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
-Հիմնականում մոտիկ գնահատականներ հնչել էին տարբեր սոցիոլոգների կողմից: Այնպես որ, կարծում եմ անակնկալներ չեղան:
Դավիթ Հարությունյանը դժվարացել է գնահատականներ տալ նաև տեղի ունեցած կեղծիքների և ընտրախախտումների վերաբերյալ.
-Դժվար է գնահատական տալ, դրա համար գոյություն ունեն դիտորդական կազմակերպություններ, որոնք կտան իրեենց գնահատականները և կարծիքներ կարտահայտեն: Ի վերջո, այսօր միայն գործի է դրվելու այն մեխանիզմը, որը նախատեսված է օրենքով, այսինքն՝ վերահաշվարկի պահանջներ և այլն: Այսօր ժամը 9:00-ից մինչև ժամը 14:00-ը և՛ վստահված անձիք, և՛ թեկնածուները, և՛ հանձնաժողովի անդամները կարող են օգտվել այդ հնարավորությունից,- ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
Դավիթ Հարությունյանը հրաժարվել է գնահատական տալ ընտրությունների օրը ոստիկանության և դատախազության կատարած աշխատանքներին, ասելով. «Ես այնտեղ չեմ եղել»: