Հարցազրույց ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ։
-Ձեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանն այսօր կարծիք է հայտնել, որ ԲՀԿ-ն ճիշտ կանի այլևս չմասնկացի, այն նախաձեռնություններին, որտեղ կլինի «Ժառանգությունը»: Դուք կիսու՞մ եք այդ գնահատականը:
-Ոչ միայն կիսում եմ, այլև պետք է ասեմ, որ այդ տրամադրությունները ԲՀԿ-ում առկա էին նախքան այս ստորագրահավաքը: Ես կիսում եմ նաև իմ գործընկերոջ գնահատականները` «Ժառանգությունը» ինքնուրույն ուժ չէ: Ավելին` «Ժառանգությունը» այլևս քաղաքական ուժ չէ: «Ժառանգության» որոշ հին անդամներ, ովքեր հեղինակություն էին վայելում, անհասկանալի գործարքի արդյունքում դուրս մղվեցին, փոխարենը եկան մարդիկ, ովքեր ունեն այլ առաքելություն, այլ հանձնարարություններ: Սրանք անառարկելի փաստեր են:
-Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Չեմ ուզում այս թեմայի վրա ծանրանալ: Միայն ասեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրի համար բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ զարմանալիորեն Հայաստանում չի լինում: Երբևէ որևէ կարևոր հարցի վերաբերյալ մնայուն կարծիք չի հայտնում: Նույնիսկ երեկ ողջ օրվա ընթացքում չէր կողմնորոշվում. ինքը պատգամավո՞ր է, թե՞ ոչ: Ինքը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ:
- Արդյոք, Ձեր դիրքորոշումը նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ն առաջիկայում խուսափելու է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունից:
-Ամենևին` ոչ: ԲՀԿ-ի կշիռը խորհրդարանում և ԲՀԿ-ի ստացած վստահության քվեն, մեզ պարտադրում են համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ` ՀԱԿ-ի հետ, ՀՅԴ-ի հետ, նույնիսկ ՀՀԿ–ի հետ:
-Նախորդ օրը իր հեռուստահարցազրույցում Դավիթ Շահնազարյանը, փաստրեն, ՀԱԿ-ին մեղադրեց դավաճանության մեջ, իսկ մյուս կողմից, հայտարարեց, որ պայքարի թիրախը այսուհետ լինելու է ԲՀԿ-ն: Ինչպե՞ս կմեկնաբանեիք սա։
- Կարծում եմ շատ ավելի ճիշտ կլինի, որ Դ. Շահնազարյանին պատասխանի ՀԱԿ-ը: Ընդ-որում՝ պատասխանը պետք է լինի լիարժեք և սպառիչ: ՀԱԿ-ի լռությունը այս պարագայում կլինի անհասկանալի: ԲՀԿ-ի մասով ասեմ, որ մեր դեմ մանր մունր խոսացողներն այնքան շատ են, որ մի Շահնազարյանով ավել կամ պակաս` իրավիճակը չի փոխվում:
-Բայց Դ. Շահնազարյանը իր հարցազրույցում ուղղակիորեն հորդորում էր իշխանություններին քայլեր ձեռնարկել «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության դեմ:
-Ցավում եմ, որ մեր երկրի մի ժամանակվա ԱԱԾ ղեկավարը այդպես էլ չաճեց կուսակցական գործակալի մակարդակից:
Էլինար Վարդանյան.

7or.am