Արմեն Մարտիրոսյանի կարծիքով ՀԱԿ-ը չի գնա քաղաքապետարան
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «7օր»-ի հետ զրույցում «խիստ բացասական» է գնահատել մայիսի 31-ին Երևան քաղաքում տեղի ունեցած ավագանու ընտրությունները.
-Սա ուղղորդված քվեարկություն էր, որտեղ ընտրողն իր բնակարանից մինչև քվեատուփ վերահսկվում էր: Դրան գումարած, տեղի ունեցած բռնությունները, Էրեբունի համայնքում տեղի ունեցածը վաղ ֆեոդալականի ժամանակաշրջանին (եթե այն ժամանակ ընտրություններ տեղի ունենային) բնորոշ ընտրություն կարելի է համարել:
Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե գնահատականներ տալիս արդեն պետք է խոսել ոչ թե քանակական գնահատականների մասին, այլ՝ որակական: «Գործընթացները որակական բնույթի են»:
Ընտրությունների օրը ոստիկանության և դատախազության աշխատանքները ԱԺ պատգամավորը «2» է գնահատել.
-Մարդկային բազմաթիվ կուտակումներ կային տեղամասերի առջև, լցոնումների, ծեծուջարդի վերաբերյալ ոստիկանությունը ոչինչ չարեց, դատախազությունը որևէ բան չբացահայտեց, ասելով, թե դրանք կեղծ են: Նույնիսկ այն պարագայում, երբ մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ինքն ապտակել է հանձնաժողովի նախագահին, ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ նման դեպք չի եղել: Սրանից ավելի օրինակ, կարծում եմ, պետք չի բերել,- նշել է պատգամավորը:
-Եթե ՀԱԿ-ի նախընտրական ելույթների տրամաբանությամբ շարժվենք, թե այս ընտրությունները նախագահական ընտրությունների երկրորդ փուլն էին, ապակարծում եմ չեն գնա, որովհետև նախագահականի երկրորդ փուլում ավագանու տեղեր չեն բախշվում,- ասել է Ա. Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով ՀԱԿ-ը չի գնա քաղաքապետարան
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «7օր»-ի հետ զրույցում «խիստ բացասական» է գնահատել մայիսի 31-ին Երևան քաղաքում տեղի ունեցած ավագանու ընտրությունները.
-Սա ուղղորդված քվեարկություն էր, որտեղ ընտրողն իր բնակարանից մինչև քվեատուփ վերահսկվում էր: Դրան գումարած, տեղի ունեցած բռնությունները, Էրեբունի համայնքում տեղի ունեցածը վաղ ֆեոդալականի ժամանակաշրջանին (եթե այն ժամանակ ընտրություններ տեղի ունենային) բնորոշ ընտրություն կարելի է համարել:
Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե գնահատականներ տալիս արդեն պետք է խոսել ոչ թե քանակական գնահատականների մասին, այլ՝ որակական: «Գործընթացները որակական բնույթի են»:
Ընտրությունների օրը ոստիկանության և դատախազության աշխատանքները ԱԺ պատգամավորը «2» է գնահատել.
-Մարդկային բազմաթիվ կուտակումներ կային տեղամասերի առջև, լցոնումների, ծեծուջարդի վերաբերյալ ոստիկանությունը ոչինչ չարեց, դատախազությունը որևէ բան չբացահայտեց, ասելով, թե դրանք կեղծ են: Նույնիսկ այն պարագայում, երբ մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ինքն ապտակել է հանձնաժողովի նախագահին, ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ նման դեպք չի եղել: Սրանից ավելի օրինակ, կարծում եմ, պետք չի բերել,- նշել է պատգամավորը:
-Եթե ՀԱԿ-ի նախընտրական ելույթների տրամաբանությամբ շարժվենք, թե այս ընտրությունները նախագահական ընտրությունների երկրորդ փուլն էին, ապա կարծում եմ չեն գնա, որովհետև նախագահականի երկրորդ փուլում ավագանու տեղեր չեն բախշվում,- ասել է Ա. Մարտիրոսյանը: