ԿԲ նախագահի աթոռից վարչապետի աթոռին հայտնվելուց հետո Տիգրան Սարգսյանի ձեռնարկած «բարեշրջումների» եզակի արդյունքներից մեկը, որը տեսանելի է բոլորին՝ տարվա մեջ մի քանի անգամ մեռելոցի օրեր հայտարարելն է։ Կառավարությունը շատ պարտաճանաչ է այդ հարցում և հենց օրը գալիս է, երկուշաբթին հայտարարվում է ոչ աշխատանքային։
Մեռելոցը, բառիս բուն և փոխաբերական իմաստով, հիմա ասոցացվում է Տիգրան Սարգսյանի հետ։ Կարելի է ասել, որ նա կիսով չափ աշխարհիկ վարչապետ է, կիսով չափ էլ՝ «կրոնապետությանտիրացու»։
Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ հենց վարչապետը պետք է հետևողականորեն մեռելոցներ հայտարարեր։ Այն ինչ նա արեց մեր երկրի բիզնես միջավայրի հետ, դրանից հետո կարող է տարվա բոլոր երկուշաբթիները մեռելոց հայտարարել։
Հայաստանի տնտեսության «մեռելոցն» անելուց զատ Կառավարությունը որոշել է նաև այսպես կոչված կարգավորիչ գիլյոտին կիրառել և ռեվիզիայի ենթարկել օրենսդրական դաշտը։ Պարզ ասած՝ որոշել են փող լվանալ, բայց այնպես որ ոչ մեկը գլխի չընկնի և բոլորի ուշադրությունը կենտրոնացած լինի Տիգրան Սարգսյանի կողմիցօլիգարխիայի և օլիգոպոլիայի դեմ իբր պայքարի վրա։
Հայաստանի արտաքին պարտքը հատում է 4 միլիարդ դոլարը և պարտքի ավելացումը ընթացքի մեջ է (Կառավարությունը եվրոպաներից ու ռուսաստաններից կրկին վարկ է ուզում «կպցնել» 1 միլիարդ դոլարի չափով), բայց որպեսզի ահռելի չափի հասնող այդ վատնումների թեմայից շեղեն հանրային ուշադրությունը, սրանք «չար օլիգարխների» մասին հեքիաթն են դրել շրջանառության մեջ, բայց «տակից» այնպիսի բաներ են անում, որ Սամվել Ալեքսանյանն իր կեղծ ապրանքանիշերով հանդերձ սկսնակ օլիգարխ կարող է ընկալվել Կառավարությունում հայտնված փարիսեցիների ֆոնին։
Պատկերացնու՞մ եք, թե ինչպես են օդից փող աշխատում մեր «բարեշրջիչները»։ Իշխանական «դրամաշնորհներով» աշխատող «քաղաքացիական ակտիվիստներին» ու «սարեր շարժողներին» քսի են տալիս այսպես կոչված օլիգարխների վրա, իսկ իրենք, ժողովրդական լեզվով ասած, ուտում են վանքի բոլոր հավերը։ Սրանք դրսից վարկ կամ դրամաշնորհ են բերում ՀՀ–ի հաշվին ու սկսում են մեջ–մեջ անել «Սմբակներ և կոտոշներ» գրասենյակների միջոցով, իսկ Սերժ Սարգսյանն էլ «կինոն» ավարտում է «Տարո՛ն ջան, սիրուն չի...» սրտաճմլիկ նախադասությամբ կամ դրածո կորեյկոների փոքրիկ ասուլիսով։
Օրինակ՝ Էկոնոմիակյի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը պարզվում է, որ Կառավարության որոշմամբ 2011–ի հոկտեմբերին ստեղծված «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար է նշանակվել։ Ըստ նրա՝ կենտրոնը կարգավորիչ գիլյոտին է, որի խնդիրն է՝ նայել այս երկրի բոլոր օրենսդրական ակտերը, որոնք պարունակում են կարգավորումներ, որոնք վերաբերում են բիզնեսին ու քաղաքացիներին, տեսնել որքանով են դրանք խելամիտ, որքանով են պետք և դրանցից որոնք կարելի է կրճատել կամ ընդհանրապես վերացնել։
Հարց է առաջանում. բա ինչո՞վ են զբաղված պետբյուջեի հաշվին օրենք գրողներն ու ընդունողները, որ մի հատ էլ կարիք է առաջացել «կարգավորիչ գիլյոտին» ստեղծել։ Սա ակնհայտորեն «ինտելեկտուալ կոռուպցիա» է, որը հասարակության աչքից հեռու միլիոնատեր, իսկ որոշ դեպքերում նաև միլիարդատեր է դարձնում դրսից բերված գումարները տնօրինողներին, ովքեր ցինիկաբար խոսում են բարեպաշտությունից և բարեշրջումներից, ինչպես նաև «պայքարում» են կոռուպցիայի դեմ։
Փաստորեն, հարկատուներս Կառավարության անդամներ ու Ազգային ժողովի պատգամավորներ ենք պահում՝ իրենց աշխատակազմերով հանդերձ, որպեսզի նրանք օրենքներ գրեն, բայց պարզվում է, որ օրենսդիր և գործադիր մարմինը համատեղ ուժերով ոչ խելամիտ ակտեր է ընդունում (կոպիտ ասած՝ էշություններ է անում) և կարիք է առաջացել դրսից միլիոններ բերել, «գիլյոտին» սարքել ու տալ Տիգրան Սարգսյանին։ Դե Տիգրանն էլ, որպես մեռելոցների մասնագետ, իր շրջապատի հետ այդ «գիլյոտինին» հատկացվող գումարներն այնպես է տնօրինում, որ ոչ մի «շուխոռ» դուրս չգա, բայց փոխարենը մարդիկ մտածեն, որ գործ է արվում։
Ա. Եղիազարյանի ասուլիսից պարզ դարձավ, որ, ասենք, քննարկվում է, թե արդյոք տաքսիստները սափրվա՞ծ պետք է դուրս գան աշխատանքի, թե՞ ավելի «սեքսի» կլինի, եթե կիսաթրաշ վիճակում մեր ազգաբնակչությանն ու զբոսաշրջիկներին սպասարկեն տաքսու վարորդները։ Թե ինչպես պետք է մի քանի միլիոն դոլարով այս դժվար հարցից գլուխ հանի Էկոնոմիկայի նախկին նախարարի գլխավորած կենտրոնը, դժվարանում եմ պատասխանել։ Հրե՛ն, նույնիսկ վարչապետը վերջնականապես չի կողմնորոշվել այդ հարցում և աշխատանքի է դուրս գալիս երբեմն սափրված, իսկ երբեմն էլ՝ ոչ։
Նմանատիպ շատ օրինակներ կարելի է բերել, թե ինչպես են գումարները ծախսվում Կառավարության կողմից և ինչ արդյունավետությամբ։ Դրա համար էլ Հայաստանն այս օրն է ընկել։
Դուրս գալու համար ներկա վիճակից, մեր հասարակությունը պետք է կոնսոլիդացվի, և 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական իմաստով «կարգավորիչ գիլյոտին» կիրառի Սերժ Սարգսյան – Տիգրան Սարգսյան զույգի նկատմամբ։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Հանուն արդարության պետք է նշել, որ Տիգրան Սարգսյանի «բարեշրջումները» միայն մեռելոցներով չեն սահմանափակվում։ Մեզանում փոխվել են նաև շաբաթվա օրերի ընկալումները։
Երևի նկատած կլինեք, որ մեռելոցի օրերից բացի, Կառավարությունը «մահանա» է ման գալիս, որպեսզի մի քանի օր իրար հետևից ոչ աշխատանքային հայտարարի, թերևս, այն նպատակով, որ մարդիկ տեմպից ընկնեն ու եթե չեն արտագաղթել, ապա անմիջական շփումների քիչ հնարավորություն ունենան ու հեղափոխությունից չխոսեն, իսկ փողատերերն էլ այդ ընթացքում գնան Ծաղկաձոր ու Սևան՝ ներքին տուրիզմը զարգացնելու և «բարեշրջումների» օգուտը վայելելու։
Այս ամենի արդյունքում շաբաթ օրն իրեն պահում է երկուշաբթիի պես և հակառակը։ Սրա հետևանքով, մասնավորապես, անկանխիկ գործարքները բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում. մարդիկ բանկային փոխանցումներին հաճախ չորս–հինգ օր են սպասում, քանզի եթե, ասենք, որևէ տոնական օր ուրբաթ օրն է լինում, ապա Տիգրան Սարգսյանը անմիջապես բոլորին կարճատև արձակուրդի է ուղարկում հինգշաբթիից մինչև երկուշաբթի։
Կիրակի օրերին առայժմ «բարեշրջումները» չեն հասել, բայց եթե այսպես շարունակվի, ապա կառավարությունը կարող է ավելի կատարելագործել աշխատանքային գրաֆիկը։ Չի բացառվում, որ մեզ առաջարկեն չորս շաբաթ շարունակ շաբաթվա բոլոր օրերին աշխատել, իսկ հինգերորդ շաբաթն ամբողջությամբ մնալ տանը։ Ճիշտ է, այդ դեպքում 28 օր աշխատելով կարող ես հալից ընկել, բայց «զատո» չընդհատվող 28–օրյակից հետո 7 օր շարունակ հանգիստ կունենաս ու եթե դրան էլ գումարվի մեռելոցի հերթական երկուշաբթին, ապա կարճատև հանգիստդ կդառնա բոնուսով, այսինքն՝ 8 օր։
Վարչապետի «մեռելոցը» և «կարգավորիչ գիլյոտինը»
ԿԲ նախագահի աթոռից վարչապետի աթոռին հայտնվելուց հետո Տիգրան Սարգսյանի ձեռնարկած «բարեշրջումների» եզակի արդյունքներից մեկը, որը տեսանելի է բոլորին՝ տարվա մեջ մի քանի անգամ մեռելոցի օրեր հայտարարելն է։ Կառավարությունը շատ պարտաճանաչ է այդ հարցում և հենց օրը գալիս է, երկուշաբթին հայտարարվում է ոչ աշխատանքային։
Մեռելոցը, բառիս բուն և փոխաբերական իմաստով, հիմա ասոցացվում է Տիգրան Սարգսյանի հետ։ Կարելի է ասել, որ նա կիսով չափ աշխարհիկ վարչապետ է, կիսով չափ էլ՝ «կրոնապետության տիրացու»։
Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ հենց վարչապետը պետք է հետևողականորեն մեռելոցներ հայտարարեր։ Այն ինչ նա արեց մեր երկրի բիզնես միջավայրի հետ, դրանից հետո կարող է տարվա բոլոր երկուշաբթիները մեռելոց հայտարարել։
Հայաստանի տնտեսության «մեռելոցն» անելուց զատ Կառավարությունը որոշել է նաև այսպես կոչված կարգավորիչ գիլյոտին կիրառել և ռեվիզիայի ենթարկել օրենսդրական դաշտը։ Պարզ ասած՝ որոշել են փող լվանալ, բայց այնպես որ ոչ մեկը գլխի չընկնի և բոլորի ուշադրությունը կենտրոնացած լինի Տիգրան Սարգսյանի կողմից օլիգարխիայի և օլիգոպոլիայի դեմ իբր պայքարի վրա։
Հայաստանի արտաքին պարտքը հատում է 4 միլիարդ դոլարը և պարտքի ավելացումը ընթացքի մեջ է (Կառավարությունը եվրոպաներից ու ռուսաստաններից կրկին վարկ է ուզում «կպցնել» 1 միլիարդ դոլարի չափով), բայց որպեսզի ահռելի չափի հասնող այդ վատնումների թեմայից շեղեն հանրային ուշադրությունը, սրանք «չար օլիգարխների» մասին հեքիաթն են դրել շրջանառության մեջ, բայց «տակից» այնպիսի բաներ են անում, որ Սամվել Ալեքսանյանն իր կեղծ ապրանքանիշերով հանդերձ սկսնակ օլիգարխ կարող է ընկալվել Կառավարությունում հայտնված փարիսեցիների ֆոնին։
Պատկերացնու՞մ եք, թե ինչպես են օդից փող աշխատում մեր «բարեշրջիչները»։ Իշխանական «դրամաշնորհներով» աշխատող «քաղաքացիական ակտիվիստներին» ու «սարեր շարժողներին» քսի են տալիս այսպես կոչված օլիգարխների վրա, իսկ իրենք, ժողովրդական լեզվով ասած, ուտում են վանքի բոլոր հավերը։ Սրանք դրսից վարկ կամ դրամաշնորհ են բերում ՀՀ–ի հաշվին ու սկսում են մեջ–մեջ անել «Սմբակներ և կոտոշներ» գրասենյակների միջոցով, իսկ Սերժ Սարգսյանն էլ «կինոն» ավարտում է «Տարո՛ն ջան, սիրուն չի...» սրտաճմլիկ նախադասությամբ կամ դրածո կորեյկոների փոքրիկ ասուլիսով։
Օրինակ՝ Էկոնոմիակյի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը պարզվում է, որ Կառավարության որոշմամբ 2011–ի հոկտեմբերին ստեղծված «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար է նշանակվել։ Ըստ նրա՝ կենտրոնը կարգավորիչ գիլյոտին է, որի խնդիրն է՝ նայել այս երկրի բոլոր օրենսդրական ակտերը, որոնք պարունակում են կարգավորումներ, որոնք վերաբերում են բիզնեսին ու քաղաքացիներին, տեսնել որքանով են դրանք խելամիտ, որքանով են պետք և դրանցից որոնք կարելի է կրճատել կամ ընդհանրապես վերացնել։
Հարց է առաջանում. բա ինչո՞վ են զբաղված պետբյուջեի հաշվին օրենք գրողներն ու ընդունողները, որ մի հատ էլ կարիք է առաջացել «կարգավորիչ գիլյոտին» ստեղծել։ Սա ակնհայտորեն «ինտելեկտուալ կոռուպցիա» է, որը հասարակության աչքից հեռու միլիոնատեր, իսկ որոշ դեպքերում նաև միլիարդատեր է դարձնում դրսից բերված գումարները տնօրինողներին, ովքեր ցինիկաբար խոսում են բարեպաշտությունից և բարեշրջումներից, ինչպես նաև «պայքարում» են կոռուպցիայի դեմ։
Փաստորեն, հարկատուներս Կառավարության անդամներ ու Ազգային ժողովի պատգամավորներ ենք պահում՝ իրենց աշխատակազմերով հանդերձ, որպեսզի նրանք օրենքներ գրեն, բայց պարզվում է, որ օրենսդիր և գործադիր մարմինը համատեղ ուժերով ոչ խելամիտ ակտեր է ընդունում (կոպիտ ասած՝ էշություններ է անում) և կարիք է առաջացել դրսից միլիոններ բերել, «գիլյոտին» սարքել ու տալ Տիգրան Սարգսյանին։ Դե Տիգրանն էլ, որպես մեռելոցների մասնագետ, իր շրջապատի հետ այդ «գիլյոտինին» հատկացվող գումարներն այնպես է տնօրինում, որ ոչ մի «շուխոռ» դուրս չգա, բայց փոխարենը մարդիկ մտածեն, որ գործ է արվում։
Ա. Եղիազարյանի ասուլիսից պարզ դարձավ, որ, ասենք, քննարկվում է, թե արդյոք տաքսիստները սափրվա՞ծ պետք է դուրս գան աշխատանքի, թե՞ ավելի «սեքսի» կլինի, եթե կիսաթրաշ վիճակում մեր ազգաբնակչությանն ու զբոսաշրջիկներին սպասարկեն տաքսու վարորդները։ Թե ինչպես պետք է մի քանի միլիոն դոլարով այս դժվար հարցից գլուխ հանի Էկոնոմիկայի նախկին նախարարի գլխավորած կենտրոնը, դժվարանում եմ պատասխանել։ Հրե՛ն, նույնիսկ վարչապետը վերջնականապես չի կողմնորոշվել այդ հարցում և աշխատանքի է դուրս գալիս երբեմն սափրված, իսկ երբեմն էլ՝ ոչ։
Նմանատիպ շատ օրինակներ կարելի է բերել, թե ինչպես են գումարները ծախսվում Կառավարության կողմից և ինչ արդյունավետությամբ։ Դրա համար էլ Հայաստանն այս օրն է ընկել։
Դուրս գալու համար ներկա վիճակից, մեր հասարակությունը պետք է կոնսոլիդացվի, և 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական իմաստով «կարգավորիչ գիլյոտին» կիրառի Սերժ Սարգսյան – Տիգրան Սարգսյան զույգի նկատմամբ։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Հանուն արդարության պետք է նշել, որ Տիգրան Սարգսյանի «բարեշրջումները» միայն մեռելոցներով չեն սահմանափակվում։ Մեզանում փոխվել են նաև շաբաթվա օրերի ընկալումները։
Երևի նկատած կլինեք, որ մեռելոցի օրերից բացի, Կառավարությունը «մահանա» է ման գալիս, որպեսզի մի քանի օր իրար հետևից ոչ աշխատանքային հայտարարի, թերևս, այն նպատակով, որ մարդիկ տեմպից ընկնեն ու եթե չեն արտագաղթել, ապա անմիջական շփումների քիչ հնարավորություն ունենան ու հեղափոխությունից չխոսեն, իսկ փողատերերն էլ այդ ընթացքում գնան Ծաղկաձոր ու Սևան՝ ներքին տուրիզմը զարգացնելու և «բարեշրջումների» օգուտը վայելելու։
Այս ամենի արդյունքում շաբաթ օրն իրեն պահում է երկուշաբթիի պես և հակառակը։ Սրա հետևանքով, մասնավորապես, անկանխիկ գործարքները բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում. մարդիկ բանկային փոխանցումներին հաճախ չորս–հինգ օր են սպասում, քանզի եթե, ասենք, որևէ տոնական օր ուրբաթ օրն է լինում, ապա Տիգրան Սարգսյանը անմիջապես բոլորին կարճատև արձակուրդի է ուղարկում հինգշաբթիից մինչև երկուշաբթի։
Կիրակի օրերին առայժմ «բարեշրջումները» չեն հասել, բայց եթե այսպես շարունակվի, ապա կառավարությունը կարող է ավելի կատարելագործել աշխատանքային գրաֆիկը։ Չի բացառվում, որ մեզ առաջարկեն չորս շաբաթ շարունակ շաբաթվա բոլոր օրերին աշխատել, իսկ հինգերորդ շաբաթն ամբողջությամբ մնալ տանը։ Ճիշտ է, այդ դեպքում 28 օր աշխատելով կարող ես հալից ընկել, բայց «զատո» չընդհատվող 28–օրյակից հետո 7 օր շարունակ հանգիստ կունենաս ու եթե դրան էլ գումարվի մեռելոցի հերթական երկուշաբթին, ապա կարճատև հանգիստդ կդառնա բոնուսով, այսինքն՝ 8 օր։
Ինչպես ասում են, «Հավատանք, որ փոխենք»։