Իվանաշվիլին խոստանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ
Երեկ Գորի քաղաքում տեղի է ունեցել վրաց ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի հերթական հանրահավաքը, որին մասնակցել են երկրի տարբեր շրջաններից եկած հազարավոր մարդիկ: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:
Իվանիշվիլին նշել է, որ Վրաստանի` Եվրոպական միությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցումը այլընտրանք չունի, բայց ավելացրել.
-Սակայն հարևաններին մենք չենք ընտրում և չնայած ամեն ինչին, մենք պետք է կարգավորենք հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Նա պարզաբանել է, որ հարաբերությունների վերականգնումը Ռուսաստանի հետ Վրաստանին կարող է վերադարձնել ռուսական շուկա և խոստացել է իշխանության գալուց հետո անել դա:
-Մեր դիրքը Ռուսաստանի հետ հարաբերություններում կլինի կոռեկտ, սակայն սկզբունքային, ի տարբերություն Վրաստանի ներկա իշխանություններին, որը կոռեկտ չէ և անսկբունքային է,- հայտարարել է Իվանիշվիլին: