Լրահոս

16.07.2012 10:52


Կարմիր Խաչը նույնպես Սիրիայում ստեղծված իրավիճակը որակեց որպես քաղաքացիական պատերազմ

Կարմիր Խաչը նույնպես Սիրիայում ստեղծված իրավիճակը որակեց որպես քաղաքացիական պատերազմ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նույնպես Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները քաղաքացիական պատերազմ է որակել: Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը` հղում անելով կազմակերպության մամլո քարտուղար Հիշամ Հասանի հայտարարությունը:

Նշենք, որ ԿԽՄԿ-ն պատասխանատու է 1949 թ Ժնևի կոնվենցիային հետևելու համար և այդ պատճառով իրավունք ունի հակամարտությանը տալ պատերազմի կարգավիճակ:

 Հիշեցնենք, որ սիրիական բախումների ընթացքում ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն է, որը սնունդ և դեղամիջոցներ է մատակարարում Սիրիա:

Այս խորագրի վերջին նյութերը