Լրահոս

01.06.2009 14:38


Արփան և Եղեգիսը դուրս են եկել ափերից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մայիսի 29-ին, ժամը 10.15-ին Վայոց ձորից տե­ղեկու­թյուն  է ստացվել, որ Արփա գետը ափերից դուրս է եկել և ողողել Եղեգնաձորի մերձակայքում գտնվող խաղողի այգիները, իսկ Եղեգիս գետը՝ Գետափ համայնքին պատկանող Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հարակից մշակովի հողատարածքները:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները:

 

Այս խորագրի վերջին նյութերը