Լրահոս

01.06.2009 14:39


Ծառն ընկել է շենքի տանիքին

 

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 29-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում քամու հետևանքով ծառ է կոտրվել և ընկել թիվ 17 շենքի տանիքին:

Տեղում պարզվել է, որ մոտ 10 մ բարձրությամբ չորացած ծառը, հիմքից կոտրվելով, թեքվել ու հենվել է եռահարկ շենքի տանիքին' առանց զգալի վնասներ պատճառելու:

Գյումրիի քաղաքապետարանի ուժերով ծառը մասնատվել է և տեղափոխվել:

 

Այս խորագրի վերջին նյութերը