Մայիսի 29-ին, ժամը 16.11-ին Փրկարար ծառայութունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արաբկիրի 37 փողոցիթիվ 10 տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.27-ին, մարվել՝ 16.39-ին:
Այրվել է Ք. Գևորգյանին պատկանող տան տանիքը՝ 5 քմմակերեսով:
Շիրակի մարզից էլ ստացված տեղեկության համաձայն՝ ժամը 12.00-ից մինչև 12.30-ը մոլեգնած ուժեղ քամին զգալի վնաս է պատճառել Բյուրակնհամայնքի բնակելի տներին:
Ուժեղ քամու հետևանքով հիմնովինքանդվելեն համայնքի բնակիչներ Վ. Համազարյանին և Գ. Մշեցյանին պատկանող տների տանիքները՝ համապատասխանաբար 140 քմ և 100 քմ մակերեսով, ինչպես նաև մասնակիորեն վնասվել են 5 տան տանիքներ, շրջվել 2 փայտե էլեկտրասյուն:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետ Մ. Վարդանյանը:
Այրվել և քանդվել են տանիքներ
Մայիսի 29-ին, ժամը 16.11-ին Փրկարար ծառայութունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արաբկիրի 37 փողոցի թիվ 10 տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.27-ին, մարվել՝ 16.39-ին:
Այրվել է Ք. Գևորգյանին պատկանող տան տանիքը՝ 5 քմ մակերեսով:
Շիրակի մարզից էլ ստացված տեղեկության համաձայն՝ ժամը 12.00-ից մինչև 12.30-ը մոլեգնած ուժեղ քամին զգալի վնաս է պատճառել Բյուրակն համայնքի բնակելի տներին:
Ուժեղ քամու հետևանքով հիմնովին քանդվել են համայնքի բնակիչներ Վ. Համազարյանին և Գ. Մշեցյանին պատկանող տների տանիքները՝ համապատասխանաբար 140 քմ և 100 քմ մակերեսով, ինչպես նաև մասնակիորեն վնասվել են 5 տան տանիքներ, շրջվել 2 փայտե էլեկտրասյուն:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետ Մ. Վարդանյանը: