Լրահոս

17.07.2012 13:42


Ինչո՞ւ չի փոխվում հայկական սերիալների մակարդակը

Ինչո՞ւ չի փոխվում հայկական սերիալների մակարդակը

–Երբ իմ ուսանողները վատ դերեր են խաղում այդ վատ սերիալներում, ես չեմ ամաչում, որովհետև նրանք դա անում են գոնե պրոֆեսիոնալ, իրենք դա անում են ստիպված, որովհետև հանապազօրյա հաց է պետք է վաստակել, նրանց խաղով սերիալը չի դառնում այն, ինչ պետք է դառնա,–նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ։

Մազմանյանը նշել է, որ իրենք պայքարում են որակի համար, որպեսզի դիլետանտները դուրս մնան կինոյի դաշտից։ Ինչ վերաբերում է իր ուսանողներին, ապա բանախոսն ասել է, որ  սերիալներում խաղալ թույլատրում է միայն 3-րդ կուրսի առաջին կիսամյակից հետո, թեև բացառություններ նույնպես կարող են լինել. օրինակ՝ եթե «Կուստուրիցան գա և ֆիլմ նկարի ու ցանկանա, որ 1-ին կուրսի ուսանողներից մեկը խաղա դրանում»:

Ռեկտորը հեռուստատեսությունների տնօրեններին քննադատել է, որ նրանք չեն ցանկանում մի քիչ ավելի վճարել և մասնագետ դերասան բերել, ապա նշել է, որ սերիալների որակը չի փոխվում, քանի որ «բռնում են փողոցից, բերում են, 5000 դրամով խաղում է սերիալում»։

Արմեն Մազմանյանը շեշտել է, որ իրենց ինստիտուտում շատ բան է փոխվել.

–«Արա», «աղջի», «իջի վրիցս»՝ նման բաներ չկա, մերկ պորտերով ինստիտում ման գալը արգելված է։ Շատ բան է փոխվել, ես մի քիչ «տերթոդիկյան» մեթոդը սիրող մարդ եմ, բոլոնյան ազատությունը լավ չեմ հասկանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը