Լրահոս

17.07.2012 14:30


Ալմաթիում հրդեհել են Սիրիայի հյուպատոսությունը

Ալմաթիում հրդեհել են Սիրիայի հյուպատոսությունը

Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմաթիում՝ Սիրիայի դեսպանության շենքում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է տեղական «КТК» հեռուստաալիքը:

Ուժեղ կրակից տուժել են շինության երկրորդ ու երրորդ հարկերը: Հեռուստաալիքը նկատում է՝ երրորդ հարկը, որտեղ գտնվում է պատվո հյուպատոսի սենյակը, այրվել է բոլոր փաստաթղթերով հանդերձ:

Սիրիայի պատվո հյուպատոս Սամիր Դերեխը, մեկնաբանելով տեղի ունեցածը, կարծիք է հայտնել, որ հրդեհը կարող է ինչ-որ կերպ կապված լինել իր հայրենիքում տեղի ունեցող դեպքերի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը