Լրահոս

01.06.2009 14:48


Պատահարներ՝ 2 զոհով

Մայիսի 30-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր-Հրազդան ավտոճանապարհին շրջվել է «Տաքսի պլյուս» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի Տ 5916 պետհամարանիշի ավտոմեքենան:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Փրկարարներն ավտոմեքե­նայից դուրս են բերել վարորդ՝ Երևանի Ջրվեժ բանավանի 7-րդ շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ, 1972 թ. ծնված Արմեն Թովմասյանի դիակը:

Նույն օրը, ժամը 08.30-ին ոստիկանությունից տեղե­կություն է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ Այնթափ գյուղի մեր­ձակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում՝ «ՎԱԶ-2107» մակնիշի 15 ՕՏ 059 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել պատին:

Դեպքի վայր մեկնած փրկարարները ավտոմեքե­նայից դուրս են բերել վարորդի՝ Արտաշատի բնակիչ, 1989 թ. ծնված Արսեն Խաչատրյանի դիակը:

Այս խորագրի վերջին նյութերը