Լրահոս

18.07.2012 10:38


Թունավորումներ

Թունավորումներ

Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, թունավորման նախանշաններով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակչուհի` 1966թ. ծնված Մ. Ասուլյանը։

Բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր է:

 ***

Հուլիսի 17-ին դեղորայքային թունավորման նախա­նշան­ներով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 31 տան բնակիչ` 2010թ. ծնված Գևորգ Ստեփանյանը։

Ըստ բժիշկների` երեխայի առողջական վիճակը լավ է:

 ***

Նույն օրը՝ ժամը 15։10-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի 56 շենքի մոտից թու­նա­վո­րման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1972թ. ծնված Մուրադ Մուրադյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 ***

Նույն օրը Վայոց ձորի մարզից հայտնել են, որ ժամը 19։50-ի սահմաններում թունաքիմիկատից թու­նա­վո­րման նախանշաններով Եղեգնաձորի հի­­վան­դանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղի բնակչուհի` 1995թ. ծնված Ա. Առաքելյանը, որն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 ***

Հուլիսի 18-ին՝ ժամը 23:54-ի սահ­մաններում, դեղորայքային թու­նա­վո­րման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Այգեստան 1-ին փողոցի թիվ 28 տան բնակչուհի` 1990թ. ծնված Մ. Գեղինյանը։

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն-ծանր է:

Այս խորագրի վերջին նյութերը