ՀՀ մարզեր ժամանակավոր ուղեգրվել է 13 բժիշկ-մասնագետ
Մարզային բժշկական հաստատություններն անհրաժեշտ կադրերով ապահովելու, տեղի բնակչության բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մայիսի 6-ի N 610-Ա հրամանով հաստատված կարգի համաձայն, 2011 թվականի ընթացքում ՀՀ մարզերի բժշկական կազմակերպություններ ժամանակավոր ուղեգրվել է 19 բժիշկ-մասնագետ: ՀՀ Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզեր ժամանակավոր աշխատանքի են մեկնել անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, վիրաբույժներ, ներզատաբան, մանկաբարձ-գինեկոլոգներ, ուրոլոգներ, շտապ օգնության բժիշկ:
2012 թվականի ընթացքում ՀՀ մարզերի բժշկական կազմակերպություններ ժամանակավոր ուղեգրվել է 13 բժիշկ-մասնագետ: Ներկայացված հայտերի համաձայն` ՀՀ Արագածոտնի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի մարզեր ժամանակավոր աշխատանքի են ուղեգրվել անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, վիրաբույժներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, շտապ օգնության բժիշկներ, բժիշկ-ռեանիմատոլոգներ: