Լրահոս

18.07.2012 12:11


Սամվել Բալասանյանը այլ քաղաքական ուժի անդամակցելու դիմում չի ներկայացրել. հայտարարություն

Սամվել Բալասանյանը այլ քաղաքական ուժի անդամակցելու դիմում չի ներկայացրել. հայտարարություն

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար կեղծ տեղեկություներ են շրջանառվում կապված ԱԺ պատգամավոր, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրության հետ: Համաձայն այդ հրապարակումների,  իբրև թե գոյություն  ունի  պարոն Բալասանյանի կողմից  այլ քաղաքական ուժի անդամակցելու համար ստորագրված դիմում: Ակնհայտորեն  կեղծ դիմումի գոյության մասին խոսակցությունների կապակցությամբ հայտարարում եմ, որ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրությունը միշտ եղել է թափանցիք և այնտեղ չկան թաքնված, կամ հանրությանն անհայտ էջեր: Իրականության հետ բացարձակապես կապ չունեցող և երբեմն ծիծաղ առաջացնող լուրեր տարածողներին, ովքեր ամենայն հավանականության շփոթմունքի մեջ են, կոչ եմ անում դրսևորել զսպվածություն և պարկեշտություն: 

Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ  Զոհրապ Եգանյան  

Այս խորագրի վերջին նյութերը