Թեհրան-Երևան-Լոնդոն չվերթի ինքնաթիռի անձնակազմը ոստիկանություն է պահանջել
Հուլիսի 17-ին՝ ժամը 06։45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Թեհրան-Երևան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա, և ինքնաթիռի անձնակազմը ոստիկանություն է պահանջում:
Մեկնած օպերատիվ խումբը օդանավակայանի ավիացիոն անվտանգության հերթապահ մասից բերման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1973թ. ծնված Ալի Ս.-ին:
Անձնական զննությամբ՝ պիջակի գրպանից հայտնաբերված կաշվե դրամապանակի մեջ հայտնաբերվել է 1,02 գ ափիոնանման մուգ շագանակագույն զանգված:
Թեհրան-Երևան-Լոնդոն չվերթի ինքնաթիռի անձնակազմը ոստիկանություն է պահանջել