Հարցազրույց

18.07.2012 20:39


Վարդան Հակոբյան.

Վարդան Հակոբյան.

Հարցազրույց դիրիժոր Վարդան Հակոբյանի հետ

–Անընդհատ խոսվում է այն ամսին, որ Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ բնագավառներում ասյօր ճգնաժամ կամ առնվազն լուրջ անկում է նկատվում։ Դուք ի՞նչ կասեք։

–Այդ ամեն ինչի հիմքում մշակութային կյանքն է։ Այն, ինչ հիմա տեսնում ենք, մշակութային կյանքի անկման հետևանքներն են։

Իսկ որո՞նք են, ըստ Ձեզ, մշակութային կյանքի անկման պատճառները։

–Պատճառները շատ տարբեր են։ Ցանկացած երկրում, կա իշխանական խավ որը որոշակի մշակույթ է կրում, և հիմնականում բոլորը սկսում են ամեն ինչ հարմրեցնել նրա ճաշակին ու դառնալ այդ ճաշակների կրողը։

Քաղաքական բնագավառում առկա ճգնաժամը արդյոք ավելի գործուն ազդեցություն չո՞ւնի այլ բնագավառների, այդ թվում նաև մշակույթի անկման վրա։

–Իմ համոզմամբ՝ ամեն ինչ մշակույթի գրաված դիրքից է բխում։ Եթե մշակույթից հեռու ես պահում հասարակությանը, սկսում են աշխատել մշակույթից դուրս կանոններ, ասենք՝ երկրում եթե ինչ–որ բանի է հասնում ոչ թե կիրթ մարդը, այլ բանդիտը, դրանով նա դառնում է թելադրող։ «Человек подражания»–ն դառնում է ոչ թե ազագային հերոս ազատամարտիկը կամ գիտնականը այլ խուժանը, իսկ դա նշանակում է որ այդ հասարակությունը լուրջ պրոբլեմ ունի։ Մեր արժեհամակարգի խեղաթյուրված լինելու առաջին նշանները կայացած ընտրություններն էին. ընտրազանգվածի կողմից համատարած կաշառք վերցնելը միայն սկիզբն էր, իսկ «Հարսնաքար»–ի դեպքը՝ դրա շարունակությունը։ Եվ դեռ հայտնի չի ինչերի պիտի ականատես լինենք: Մշակույթը երկխոսություն է մարդու և Աստծո միջև, արվեստը աստվածային ներդաշնակության և օրենքների տարածք է: Որտեղ չկա մշակույթ, այնտեղ աշխատում է անաստվածների ու անբարոյականի օրենքները։

Այսինքն՝ համաձայն եք, որ փոփոխության պահանջ կա Հայաստանում։ Իսկ ինչպե՞ս իրագործել այդ փոփոխությունները, ինչի՞ միջոցով։ Օրինակ՝ առաջիկա նախագահական ընտրությունները դիտարկո՞ւմ եք որպես փոփոխությունների իրականացման առիթ, հույսեր ունե՞ք։

–Գիտեք՝ հույսը վերջում է մեռնում։ Այնպես չէ, որ փոփոխությունների հույս չունեմ։ Վահե Ավետյանի մահը և նրան հաջորդած իրադարձութւնները մեծ փոփոխությունների սկիզբն են։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ այս դեպքը կարող էր այսպիսի մեծ ըմբոստության առիթ դառնա: Առաջներում էլ էր այսպիսի դեպքեր գրանցվել, բայց հասարակական այսպիսի արձագանք չէր ստացել: իմ կարծիքով ամենամեծ փոփոխությունը կատարվում է մասսաների ինքնագիտակցության մեջ։ Երբ որ մարդը սկսում է գիտացկել իր անձի կարևորությունը, երբ բարձրանում է նրա մոտ ինքնագնահատականը, երբ որ մարդը սկսում է ուղղակի արտահայտվել (թեկուզ խոհանոցում կամ համակարգչի առջև), դա արդեն քայլ առաջ է։ Մինչև զանգվածային ինքնագիտակցության և ինքնագնահատականի բարձրացումը չլինի, մեծ փոփոխություններ չեն կարող լինել։ Բայց այս վիճակով էլ արդեն իշխանությունները ադեկվատ չեն իրենց պահվածքում: Տպավորություն կա, որ չեն կարողանում կառավարել իրավիճակը: Իսկ ցանկացած հեղափոխության առաջին նախապայմանն է, երբ ներքևինները չեն ուզում, իսկ վերևիններն էլ չեն կարողանում:

Իսկ ինչպե՞ս կգնահատեք Սերժ Սարգսյանի նախագահության տարիները։

–Քաղաքականության բացակայություն։ Այնպիսի տպավորություն է, որ ինքը կա, բայց պատասխանատու պահերին չկա։ Երբ չկա օրենք, ամեն մեկը փորձում է իր ձևով հարցերին լուծում տալ, թիկնապահը իր ձևով, ժողովուրդը` իր: Այս երկրի գլխավոր պատասխանատուն նախագահն է։

Եթե նախագահն իր ընտրվելու կապակցությամբ կազմակերպված խնջույքին որպես նախագահ դահլիճ է մտնում է ՝ «Իմ ախպերը» երգի տակ, ես դա ընկալում եմ որպես նախընտրություն ոճի և ժանրի։ Մեր երկրում ամեն ինչ արվում է նախագահների ճաշակի համատեքստում: Դրա համար էլ ունենք այն ինչ ունենք:

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը

Այս խորագրի վերջին նյութերը