Հմայակ Հովհաննիսյանին հանգիստ չեն տալիս Գեղամյանի դափնիները (տեսանյութ)
ԲՀԿ ցուցակից դուրս մնալուց հետո Հմայակ Հովհաննիսյանը դարձել է նախագահական նստավայրի տակ գտնվող լրատվամիջոցների ու Սերժ Սարգսյանի հենարանի վերածված «քաղաքացիական ակտիվիստների» սիրելին։ Պատճառը շատ պարզ է. Հմայակը, շատ լավ պատկերացնելով Սերժ Սարգսյանի ցանկությունները, հանդես է գալիս Գագիկ Ծառուկյանի դեմ և այս իշխանության վերարտադրության օգտին։ Հմայակը ձեռքի հետ աշխատում է նաև Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ, այսինքն մեկի, ում պաշտպանել է 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ։
Զավեշտն այն է, որ Քաղաքագետների միության նախագահն այժմ բողոքում է առ այն, որ իր դեմ երեք դատական գործ կա բացված, բայց փոխանակ գործ բացողների դեմ հանդես գալուն, հաճախորդներին ներհատուկ էնտուզիզմով և սեփական նախաձեռնությամբ օգտագործվում է ԲՀԿ–ի դեմ և իշխանահաճո կոդերով հարցազրույցներ ու ասուլիսներ տալիս։
Հիմա արդուկն անգամ միացնելիս կարելի է տեսնել Հմայակ Հովհաննիսյանին՝ Սերժ Սարգսյանի սրտի ուզածները բարձրաձայնելիս։
Դատելով ամենից՝ Հմայակը հրապարակավ գործարք է առաջարկում Սերժ Սարգսյանին՝ «Պատգամավորական մանդատ՝ Ծառուկյանի դեմ դհոլություն անելու դիմաց» ծրագրի շրջանակներում։ Պարզվում է, որ ԲՀԿ–ի ցուցակից «աբորտ» լինելուց հետո տարատեսակ բացատրություններ տվող և այս խորհրդարանում հայտնվելն իր պատվից ցածր համարող քաղաքագետն ուզում է Երևանի Ավան համայնքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալ։ Փաստորեն, Վահե Ավետյանի մահվան քառասուն օրը դեռ չլրացած, Հմայակն արդեն առևտուր է անում երիտասարդ սպայի մահվան հետևանքով թափուր մնացած աթոռի համար. բարոյականությունը խորթ է մեր «հերոսին»։
Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. նախընտրական փուլում Արտաշես Գեղամյանի դեմ «դհոլային» PR արած ու «Ազգային միաբանության» առաջնորդին անսկզբունքայնության համար մեղադրող Հմայակ Հովհաննիսյանն ինքն է այժմ դարձել Սերժ Սարգսյանի «ժողգործիքը»։ Սակայն ի տարբերություն Գեղամյանի, ով ճնշումների ու ստացած «զրոների» արդյունքում2003թ. ու դրանից հետո ծառայություններ մատուցեց իշխանությանը, Հովհաննիսյանն ավանսով է «դհոլություն» անում Ս. Սարգսյանի համար՝ ակնկալելով դրական վերաբերմունք և պատգամավորական մանդատ։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ եթե Գեղամյանը Սարգսյանի «դատարկ դհոլն» է, ապա Հմայակը «դհոլի դհոլն» է, քանզի ծառայում է մի թիմի, որի կազմում Արտաշես Գեղամյանը դարձել է պատգամավոր։
Ուշագրավ մեկ հանգամանք. ԱԺ ընտրությունների քարոզչական փուլում, երբ Գեղամյանի ու Հովհաննիսյանի միջև քարոզչական փոխհրաձգություն էր տեղի ունենում, համացանցում մի տեսանյութ հայտնվեց (տե՛ս հոդվածին կից տեսանյութը)։ Երեք երիտասարդ դհոլ էին նվագում Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի դիմաց։
Տարածված լուրերի համաձայն՝ այդ ակցիայի հեղինակը Հմայակ Հովհաննիսյանն էր, ով այդպիսով հակադարձել էր գեղամյանականների հարձակումներին՝ ակնարկելով, թե նրանք Սերժի «դհոլներն» են։ Հաշվի առնելով այսօրվա իրողությունները՝ չի բացառվում, որ այդ «դհոլային» ակցիայի պատվիրատուն իրականում ոչ թե Հովհաննսիյանն է եղել, այլ Գեղամյանը։
Բանն այն է, որ նույն շենքի առաջին հարկում տեղակայված է Քաղաքագետների միության գրասենյակը, և դհոլչի երիտասարդները, փաստորեն, նվագել են անմիջապես Հմայակի՛ գրասենյակի դռան ու պատուհանների տակ։ Դրանով Գեղամյանը, թերևս, ցույց է տվել, որ իրեն «դհոլ» անվանող Հմայակը ոչ պակաս «դհոլ» է։ Դե ինչ, սա այն դեպքն է, երբ «Ազգային միաբանության» առաջնորդի հետ դժվար է չհամաձայնել։ Ի վերջո, հաճախորդը հաճախորդին հեռվից է տեսնում, և պետք է վստահել փորձված աչքին։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Հետանկախական շրջանում մոտ մեկ տասնյակ քաղաքական թիմ փոխած Հմայակ Հովհաննիսյանին մշտապես հաջողվում էր մինչև վերջ «չփչանալ», քանզի նա տվյալ ժամանակահատվածում կարողանում էր տեղ գտնել այդ պահին հանրային ալերգիա չառաջացնող թիմում։ Այժմ մենք ականատեսն ենք մի գործընթացի, երբ Հմայակն արդեն բացահայտ խաղում է Սերժ Սարգսյանի թիմում, ընդ որում՝ նախաձեռնողականություն ցուցաբերելով ամենակեղտոտ ու ամենաէժանագին բաները տարածելու հարցում։ Ինչպես ասում են՝ «ֆինիտա լյա կոմեդիա». Հմայակն այլևս ավարտում է իր «հաղթարշավը»։ Սերժ Սարգսյանին ծառայողների վերջն, ի դեպ, միշտ այդպես է լինում։ Արթուր Բաղդասարյանին հարցրեք, կասի։
Հմայակ Հովհաննիսյանին հանգիստ չեն տալիս Գեղամյանի դափնիները (տեսանյութ)
ԲՀԿ ցուցակից դուրս մնալուց հետո Հմայակ Հովհաննիսյանը դարձել է նախագահական նստավայրի տակ գտնվող լրատվամիջոցների ու Սերժ Սարգսյանի հենարանի վերածված «քաղաքացիական ակտիվիստների» սիրելին։ Պատճառը շատ պարզ է. Հմայակը, շատ լավ պատկերացնելով Սերժ Սարգսյանի ցանկությունները, հանդես է գալիս Գագիկ Ծառուկյանի դեմ և այս իշխանության վերարտադրության օգտին։ Հմայակը ձեռքի հետ աշխատում է նաև Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ, այսինքն մեկի, ում պաշտպանել է 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ։
Զավեշտն այն է, որ Քաղաքագետների միության նախագահն այժմ բողոքում է առ այն, որ իր դեմ երեք դատական գործ կա բացված, բայց փոխանակ գործ բացողների դեմ հանդես գալուն, հաճախորդներին ներհատուկ էնտուզիզմով և սեփական նախաձեռնությամբ օգտագործվում է ԲՀԿ–ի դեմ և իշխանահաճո կոդերով հարցազրույցներ ու ասուլիսներ տալիս։
Հիմա արդուկն անգամ միացնելիս կարելի է տեսնել Հմայակ Հովհաննիսյանին՝ Սերժ Սարգսյանի սրտի ուզածները բարձրաձայնելիս։
Դատելով ամենից՝ Հմայակը հրապարակավ գործարք է առաջարկում Սերժ Սարգսյանին՝ «Պատգամավորական մանդատ՝ Ծառուկյանի դեմ դհոլություն անելու դիմաց» ծրագրի շրջանակներում։ Պարզվում է, որ ԲՀԿ–ի ցուցակից «աբորտ» լինելուց հետո տարատեսակ բացատրություններ տվող և այս խորհրդարանում հայտնվելն իր պատվից ցածր համարող քաղաքագետն ուզում է Երևանի Ավան համայնքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալ։ Փաստորեն, Վահե Ավետյանի մահվան քառասուն օրը դեռ չլրացած, Հմայակն արդեն առևտուր է անում երիտասարդ սպայի մահվան հետևանքով թափուր մնացած աթոռի համար. բարոյականությունը խորթ է մեր «հերոսին»։
Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. նախընտրական փուլում Արտաշես Գեղամյանի դեմ «դհոլային» PR արած ու «Ազգային միաբանության» առաջնորդին անսկզբունքայնության համար մեղադրող Հմայակ Հովհաննիսյանն ինքն է այժմ դարձել Սերժ Սարգսյանի «ժողգործիքը»։ Սակայն ի տարբերություն Գեղամյանի, ով ճնշումների ու ստացած «զրոների» արդյունքում 2003թ. ու դրանից հետո ծառայություններ մատուցեց իշխանությանը, Հովհաննիսյանն ավանսով է «դհոլություն» անում Ս. Սարգսյանի համար՝ ակնկալելով դրական վերաբերմունք և պատգամավորական մանդատ։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ եթե Գեղամյանը Սարգսյանի «դատարկ դհոլն» է, ապա Հմայակը «դհոլի դհոլն» է, քանզի ծառայում է մի թիմի, որի կազմում Արտաշես Գեղամյանը դարձել է պատգամավոր։